412.9
5.07
388.28
+9
Եղանակը Երևանում
Հայ

ՀԱՊԿ ԱԳՆ ղեկավարները կքննարկեն արագ արձագանքման հավաքական ուժերի նորմատիվ ձևակերպումը

18:00
11 Հունիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀԱՊԿ ԱԳՆ ղեկավարները հունիսի 14-ին Մոսվայում հանդիպման ժամանակ կքննարկեն ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի նորմատիվ ձևակերպումը, ասվում է ՌԴ ԱԳՆ-ի  հաղորդագրության մեջ։

Հավաքական անվտանգության պաշտպանության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի հերթական նիստը կկայանա հունիսի 14-ին Մոսվայում։

«Նախարարներն առաջարկություններ կպատրաստեն երկրի ղեկավարների մակարդակով անցկացվող կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստի օրակարգի առնչությամբ, որի կենտրոնական հարցը ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի ստեղծման նորմատիվ ձևակերպումը կլինի»,- ասվում է հինգշաբթի ՌԴ ԱԳՆ կայքի հրապարակած հաղորդագրության մեջ։ 

Հանդիպման ժամանակ կդիտարկվեն նաև նախագահների կողմից ստորագրման նախապատրաստվող մի շարք այլ փաստաթղթեր, մասնավորապես Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ամփոփիչ հայտարարությունը և ՀԱՊԿ գործունեության առաջնահերթային ուղղությունները 2009թ.-ի երկրորդ կիսամյակում ու 2010թ.-ի առաջին կիսամյակում, հայտնեցին նախարարությունից։  

ԱԳՆ ղեկավարները կդիտարկեն արտաքին քաղաքական գործողությունների համակարգման, այլ միջազգային կառույցների հետ ՀԱՊԿ փոխգործակցության զարգացման, Կազմակերպության անդամ-պետությունների անվտանգության մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու մեխանիզմների կատարելագործման հարցեր։

«Նախարարական հանդիպման օրակարգում ընդգրկված են նաև մի շարք կազմակերպչական ու ֆինանսաբյուջետային հարցեր, որոնց հետ կապված որոշումները կընդունեն պետությունների ղեկավարները։ Կհամաձայնեցվեն Կազմակերպության ԱԳՆԽ հաջորդ նստաշրջանի անցկացման օրն ու վայրը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ --0--

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:02
17 Մարտի 2023
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
15:57
28 Փետրվարի 2023
ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները
15:19
28 Փետրվարի 2023
Ալեն Սիմոնյանը Մոսկվային զսպվածության կոչ է արել (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ավել է համարում Մոսկվայի ջղաձգումները և նյարդային արձագանքները. ՎԻԴԵՈ
23:13
27 Փետրվարի 2023
ՌԴ-ն ողջունում է այլ երկրների ցանկացած ջանք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է այլ պետությունների ցանկացած ջանք, որն ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը
23:57
23 Փետրվարի 2023
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
15:10
23 Փետրվարի 2023
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները
13:14
23 Փետրվարի 2023
Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների
14:46
21 Փետրվարի 2023
Հայ–թուրքական սահմանի բացումն առաջին հերթին ձեռնտու է Ադրբեջանին. արևելագետ (ՎԻԴԵՈ)
Փորձագետը կարծում է, որ հայ-թուրքական սահմանի բացումն առաջին հերթին ձեռնտու է Ադրբեջանին, որի քաղաքացիները կկարողանան անխոչընդոտ տեղափոխվել Թուրքիա. ՎԻԴԵՈ
22:01
20 Փետրվարի 2023
Ռուսաստանը Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը դիտարկում է որպես ՌԴ-ն տարածաշրջանից դուրս մղելու փորձ. Զախարովա
Զախարովան մեկնաբանել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործարկումը
21:09
18 Փետրվարի 2023
Բլինքեն. Երևանն ու Բաքուն խաղաղության հասնելու «պատմական հնարավորություն» ունեն
Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու «պատմական հնարավորություն» ունեն, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը
21:01
18 Փետրվարի 2023
Հայտնի է, թե ինչ են քննարկել Փաշինյանը, Ալիևն ու Բլինքենը Մյունխենում (ՎԻԴԵՈ)
Հայտնի է, թե ինչ են քննարկել Փաշինյանը, Ալիևն ու Բլինքենը Մյունխենում. ՎԻԴԵՈ
10:15
17 Փետրվարի 2023
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապահովի խաղաղություն և կայունություն տարածաշրջանում. Ռուբինյան
Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը կապահովի կայունություն և խաղաղություն տարածաշրջանում, տնտեսական համագործակցություն, ինչպես նաև գործընկերություն այլ ոլորտներում, հայտարարել է Ռուբինյանը թուրքական հրատարակությանը տված հարցազրույցում