ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նոր պետ է նշանակվել Հովհաննես Քոչարյանը
10.01.2012,
15:40
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նոր պետ է նշանակվել Հովհաննես Քոչարյանը

ՀՀ ոստիկանության անձագրային և վիզաների վարչության պետ, գնդապետ Նորայր Մուրադխանյանը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հունվարի 9-ի հրամանով, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը:
Մուրադխանյանը ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ է նշանակվել 2008 թ.-ի հուլիսին:
«Մուրադխանյանը ներառվել է ոստիկանության կադրային ռեզերվում», - ասել է Մալխասյանը:
Նրա խոսքերով՝ այլ հրամանով այդ պաշտոնին է նշանակվել ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը, ով զբաղեցրել է Ոստիկանության ակադեմիայի ուսումնական և գիտական մասով պետի տեղակալի պաշտոնը:-0-