ՀՀ ԱԳՆ ղեկավարը կմասնակցի ՍԾՏՀ ԱԳՆԽ նիստին
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվա՝ դեկտեմբերի 16-ին Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով, հայտնում է հայկական ԱԳՆ մամուլի ծառայությունը:
ՍԾՏՀ ԱԳՆԽ 26-րդ նիստի շրջանակներում կքննարկվեն ՍՏՀ-ում Ռուսաստանի նախագահության արդյունքները (2011թ. հունիս-դեկտեմբեր)՝ ներառյալ գյուղատնտեսության, տրանսպորտի և արտակարգ իրավիճակների նախարարների հանդիպումների արդյունքները
Բացի այդ, արտաքին գործերի նախարարները մտքեր կփոխանակեն Կազմակերպության արդյունավետության բարձրացման, տարածաշրջանային համագործակցության հետագա ամրապնդման, անդամ երկրների գործունեության աշխուժացման ուղիների վերաբերյալ՝ մերձսևծովյան պետությունների փոխգործակցության առավել պահանջված նախագծերի զարգացման ուղղությամբ: -0-