Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունները բարենպաստ կազդեն Հայաստանում արդար ընտրությունների անցկացման վրա. ԱՄՆ դեսպան

05.12.2011, 11:12

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունները կարող են որոշ չափով բարենպաստ ազդել Հայաստանում արդար խորհրդարանական ընտրությունների անցկացման վրա, որոնք կհամապատասխանեն միջազգային չափորոշիչներին, հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը Civilnet.tv-ին տված հարցազրույցում:

Նրա խոսքերով՝ արդար ընտրությունների անցկացման գործիք է հանրապետության բոլոր կուսակցություններին հավասար իրավունքների տրամադրումը:

Այս համատեքստում նա կարևորել է քաղաքական ուժերի կողմից անցկացվող տարբեր հանրահավաքների համար Ազատության հրապարակը բացելու մասին ՀՀ նախագահի որոշումը:

«Մենք ողջունում ենք այս տարի ՀՀ նախագահի ձեռնարկած քայլերը, այն է՝ բացել Ազատության հրապարակն ու ազատ արձակել բանտարկյալներին, ինչպես նաև մյուս բոլոր որոշումները, որոնք, մեր կարծիքով, կարող են ապագայում բարենպաստ կերպով ազդել ընտրությունների անցկացման վրա», - նշել է նա:

ՀՀ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2012 թ.-ի մայիսին:-0-