Հայաստանում Մանկական Եվրատեսիլի հաղթողին լեռների տեսքով արձանիկ կհանձնվի

30.11.2011, 19:05
Հայաստանում Մանկական Եվրատեսիլի հաղթողին լեռների տեսքով արձանիկ կհանձնվի
Հայաստանում Մանկական Եվրատեսիլի հաղթողին լեռների տեսքով արձանիկ կհանձնվի

«Մանկական Եվրատեսիլ 2011» միջազգային երգի մրցույթի հաղթողը որպես մրցանակ կստանա արձանիկ հայկական լեռների տեսքով՝ փայտից և արծաթից, ասաց մրցույթում հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:

Մրցույթը կանցկացվի դեկտեմբերի 3-ին Երևանում:

«Մրցանակը խորհրդանշում է մեր լեռները: Դրա հեղինակը հայ հայտնի դիզայներ Նուռն է»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսում ասաց Գասպարյանը:
 
Նա միաժամանակ նշեց, որ հայկական կողմն ունի հաղթելու բոլոր հնարավորությունները: «Մենք հիանալի շոու և հրաշալի երգչուհի ունենք: Ամեն ինչ պատրաստ է, ունենք ամեն ինչ հաղթանակի համար»,- ընդգծեց Գասպարյանը:
 
Նա հայտնեց, որ դեկտեմբերի 2-ին կանցկացվեն երկու գլխավոր փորձերը, ընդ որում, երկրորդն ամենաիսկական համերգ կլինի, քանի որ կանցնի հանդիսատեսի ներկայությամբ:
 
«Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթի ղեկավար Սիեսթե Բեյքերը հայտնեց, որ այս տարի մրցույթի քվեարկության կանոններում որոշակի փոփոխություններ կկատարվեն:
 
Մասնավորապես, նրա խոսքով, եթե նախկինում քվեարկությունը սկսվում էր արդեն իսկ առաջին երգի կատարումից հետո, ապա այս տարի հանդիսատեսը կկարողանա քվեարկել միայն բոլոր ելույթներից հետո, ընդ որում՝ քվեարկությունը կտևի 15 րոպե:

«Մանկական Եվրատեսիլ 2011»-ին Հայաստանը կներկայացնի երգչուհի Դալիթան Welcome to Armenia երգով:

Բացի Հայաստանից, մրցույթին մասնակցում են պատանի կատարողներ և կոլեկտիվներ ևս 12 երկրներից: -0-