ՀՀ նախագահի արարողակարգի ծառայության աշխատակից Արամ Կանդայանը, որի անվան հետ է կապված Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի պաշտոնից հեռացնելը, անցել է այլ աշխատանքի, հաղորդում է «Հայկական ժամանակ» թերթը՝ հղում անելով ՀՀ նախագահի արարողակարգի ծառայության ղեկավարի տեղակալ Արմեն Ղահրամանյանին:
Ըստ տեղեկատվության, Կանդայանը հաշվառված է ՀՀ ԱԳՆ արարողական պետական ծառայության հաստիքում:
Նախագահի արարողական ծառայության աշխատակից Արամ Կանդայանին ծեծի ենթարկելու հետ կապված սկանդալային միջադեպից հետո Գագիկ Բեգլարյանը հրաժարական տվեց:-0-