Հայկական լեռնաշխարհի հանելուկային քարակոթողներին նվիրված գիտաժողովը մեկնարկել է Երևանում
Հայկական լեռնաշխարհի հնագույն, ամենահանելուկային քարակոթողներին (որն առավել հայտնի է որպես «Վիշապ») նվիրված գիտաժողովը մեկնարկել է ուրբաթ Երևանում, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում:
Ըստ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանի, գիտաժողովի հիմնական նպատակն է այդ հուշարձանների ուսումնասիրության կարևորությունների քննարկումը, քանի որ «Վիշապի» քարակոթողները լինելով Հայկական լեռնաշխարհի ամենահնագույն և նշանակալից քարակոթողները, շատ քիչ են ուսումնասիրվել:
«Ըստ էության, այսօր «Վիշապ» քարակոթողների մասին մեր գիտելիքները հիմնականում սահմանափակվում են արևմտահայ գրող և գիտնական Ատրպետի հետազոտություններով, հայտնի լեզվագետ, բանասեր և հնագետ Նիկոլա Մարայի և հնագետ-արևելագետի, աևվեստի պատմաբան Յակով Սմիրնովի: Մեր նպատակն է այդ մշակութային ֆենոմենների հետազոտությամբ հստակ ծրագրեր մշակել»,- գիտաժողովի ընթացքում ասել է Ավետիսյանը:
Նա նշել է, որ գիտնականների առջև երեք հիմնական խնդիր է դրված՝ հետազոտել յուրաքանչյուր պահպանված «Վիշապ» քարակոթողի դերն ու նշանակությունը, փորձել ժամանակակից մեթոդներով որոշել դրանց տարիքը, և ամենակարևորը՝ հետազոտել այն վայրերը, որտեղ դրանք եղել են:
«Երրորդ խնդիրն ամենից դժվարն է իրականացնել, քանի որ եթե 1930-1940թթ.-ին բոլոր այդ հուշարձանները գտնվում էին իրենց սկզբնական տեղերում, ապա, 1940-ական թվականներից հետո դրանք հիմնականում տեղափոխվել են տարբեր թանգարաններ»,- ասել է նա:
Երկօրյա գիտաժողովի ընթացքում կքննարկվեն «Վիշապ» քարակոթողներին վերաբերող մի շարք բանասիրական, դիցաբանական և հնագիտական հարցեր: -0-