Չորեքշաբթի Հայաստանում մեկնարկել է մարդահամարը

12.10.2011, 14:23
Չորեքշաբթի Հայաստանում մեկնարկել է մարդահամարը

Չորեքշաբթի Հայաստանում մեկնարկել է երկրի պատմության մեջ երկրորդ մարդահամարը:
 
Մարդահամարը կտևի մինչև հոկտեմբերի 21-ը, իսկ տվյալների մշակման և կազմելու ողջ գործընթացը կկազմի մոտ մեկ տարի: Նախատեսվում է, որ նախնական տվյալները հրապարակվելու են 2012թ.-ի սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին:

Մարդահամարի հարցաթերթիկը բաղկացած կլինի 33 հարցից (տարիքին, սեռին, քաղաքացիությանը, ընտանեկան դրությանը, դավանանքին, հաշմանդամության առկայությանը, ինչպես նաև կոմունալ պայմաններին վերաբերող):

Հանրապետությունում առաջին անգամ մարդահամարն անցկացվել է 2001թ.-ին: -0-