ՌԴ քաղաքական գործընթացները չեն կարող ՀՀ իշխանափոխության առիթ դառնալ. Դաշնակցություն

27.09.2011, 16:00
ՌԴ քաղաքական գործընթացները չեն կարող ՀՀ իշխանափոխության առիթ դառնալ. Դաշնակցություն
ՌԴ քաղաքական գործընթացները չեն կարող ՀՀ իշխանափոխության առիթ դառնալ. Դաշնակցություն

ՌԴ վերջին քաղաքական գործընթացները Հայաստանսում իշխանափոխության չեն հանգեցնի, կարծում է ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը։

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը շաբաթ օրը «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարի ընթացքում ներկա վարչապետ Վլադիմիր Պուտինին առաջարկել է իր թեկնածությունը ներկայացնել նախագահի պաշտոնի համար՝ հայտնելով, որ ինքը կգնա կառավարություն աշխատելու:

Ինչպես երեքշաբթի կայացած մամուլի մամուլիսի ժամանակ նշեց Մանոյանը, ՌԴ նախագահի և վարչապետի փոխատեղումը կապ չունի Հայաստանի հետ և ոչ մի կերպ չի կարող հանրապետությունում իշխանափոխության հանգեցնել՝ առաջիկա խորհրդարանական և նախագահական ընտրությունների համատեքստում:

«Նման խոսակցությունները հաճախ են տարածվում Հայաստանում, բայց կարող եմ նշել, որ ոչ մի անգամ ոչ մի կապ չի հայտնաբերվել: Հնարավոր է տարածաշրջանային խնդիրների լուծման գործընթացում ինչ-որ առաջխաղացումներ տեղի ունենան, քանի որ խոսքը երկու (ռուս) առաջնորդների մասին է»,- նշեց Մանոյանը:

Նա ավելացրեց, որ Հայաստանում առկա տարածաշրջանային խնդիրների լուծման հավանականությունը մոտ ապագայում մեծ չէ՝ զարգացող իրադարձությունների ֆոնի ներքո:

Հայաստանի հերթական խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2012թ.-ին, նախագահական ընտրությունները՝ 2013թ.-ին: -0-