430.21
4.37
402.59
+7
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է ոչ պիտանի սպառազինության գնումների մասին լուրերը

19:15
22 Սեպտեմբերի 2011

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը հինգշաբթի հերքել է ԶԼՄ-ներում տարածված լուրերն այն մասին, թե իբր Հայաստանը Մոլդովայից գնել է ոչ պիտանի ռազմական տեխնիկա:

Օրերս մի շարք ԶԼՄ-ներ հայտնել են, որ Հայաստանը Մոլդովայից իբր ոչ պիտանի ռազմատեխնիկա է գնել:

«Ելնելով ազգային անվտանգության շահերից` սպառազինության գնումների քանակի, տեսականու և վաճառող կողմի վերաբերյալ մանրամասները հրապարակման ենթակա չեն: Կարող եմ միայն նշել, որ Հայաստանի Հանրապետությունը անկախությունից ի վեր ոչ պիտանի սպառազինություն երբեք չի գնել»,- Կարապետյանի խոսքն է մեջբերում պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը:

Նա նշել է նաև, որ Հայաստանի զինված ուժերի կարիքների համար սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերումներն ու գնումները իրականացվում են ՀՀ օրենսդրության և միջազգային համապատասխան նորմերի ու պարտավորությունների շրջանակներում:

Ավելի վաղ մոլդովական ԶԼՄ-ները հաղորդել էին Հայաստանին զինամթերքի մատակարարումների մասին: Մոլդովայի պաշտպանության նախարար Վիտալի Մարինուցայի խոսքով՝ երկրի ղեկավարությունն իրազեկվել է սպառազինության վաճառքի մասին, պահպանվել են ինչպես Մոլդովայի օրենսդրությունը, այնպես էլ միջազգային կոնվենցիաները:

Կովկասի ինստիտուտի քաղաքական ուսումնասիրությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանի կարծիքով՝ Հայաստանը Մոլդովայից ժամանակակից հրթիռային սպառազինություն է գնել:

«Բացի զուտ ռամզական բաղադրիչից, բավականին հետաքրքիր ու հատկանշական  ցուցանիշ է այն, որ ՎՈՒԱՄ-ի կազմում ընդգրկված և այդ կառույցին ակտիվ մասնակցող երկիրը սպառազինություն է վաճառում, որը ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների հիպոտեթիկ մեկնարկի դեպքում կօգտագործվի Ադրբեջանի դեմ»,- ասաց նա «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում:--0--

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:44
08 Նոյեմբերի 2023
Խաղաղության պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանի տարածքով եմ իրատեսական համարում հիմնական բեռնափոխադրումները․ ՔՊ–ական պատգամավոր
ՔՊ–ական պատգամավորը հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներն ավելի կարճ են, ռիսկերով ավելի քիչ
14:03
08 Նոյեմբերի 2023
Հայ–ադրբեջանական կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ Արևմուտքի երկրները դադարեն միջամտել․ Պատրուշև
ՌԴ–ից հայտնել են, որ հայ–ադրբեջանական կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ Արևմուտքի երկրները դադարեն միջամտել
11:56
08 Նոյեմբերի 2023
Որոշ երկրներ փորձում են խաթարել օրինական իշխանությունն ԱՊՀ երկրներում․ Պուտին
Պուտինը հայտարարել է, որ որոշ երկրների գործողություններն ուղղակիորեն ուղղված են ԱՊՀ երկրներում լեգիտիմ իշխանությունը, հասարակական կայունությունը և ավանդական արժեքները խաթարելուն
09:49
08 Նոյեմբերի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունն առաջնահերթություն է մնում. ԱՄՆ պետքարտուղարություն
Բացի այն ամենից, ինչ կատարվում է միջազգային հարթակում, այս երկու երկրների միջև խաղաղությունը մեզ համար, պետքարտուղար Բլինքենի համար շարունակում է առաջնահերթություն մնալ, նշել են Պետքարտուղարությունից
12:11
07 Նոյեմբերի 2023
Արմեն Գրիգորյանը չի մասնակցի ԱՊՀ պետությունների ԱԽ քարտուղարների հերթական հանդիպմանը
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցի նոյեմբերի 8-ին Մոսկվայում կայանալիք ԱՊՀ)մասնակից պետությունների անվտանգության խորհրդի քարտուղարների հերթական հանդիպմանը
14:55
03 Նոյեմբերի 2023
Հայ–թուրքական սահմանի բացումը կարող է դրական լինել տնտեսության համար, բայց անորոշության աստիճանը չափազանց մեծ է ․ ՀՀ նախկին փոխվարչապետ
Խոսելով ռիսկերի մասին՝ Գաբրիելյանը նշեց, որ Թուրքիայի հետ պայմանագրի պարագայում հարցը հետևյալն է․ «Մենք շարունակու՞մ ենք մնալ ԵԱՏՄ անդամ, թե՞ ոչ»
16:08
02 Նոյեմբերի 2023
Կոպենհագենի ձևաչափին մասնակցությունը պաշտոնական Երևանի ցուցադրական հակառուսական ժեստ է. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Կոպենհագենի ձևաչափով հանդիպմանը Հայաստանի մասնակցությունը պաշտոնական Երևանի կողմից ցուցադրական հակառուսական ժեստ է
10:11
02 Նոյեմբերի 2023
Հայաստան կժամանի Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը
Հայաստան կժամանի Գերմանիայի ԱԳ նախարարը
19:13
26 Հոկտեմբերի 2023
Հայաստանը հստակ դիրքորոշում չունի Մեղրու ճանապարհի վերաբերյալ. ՌԴ փոխվարչապետ
Գնահատվում էր, որ Հայաստանի տարածքով երկաթուղին կլինի 42 կմ, իսկ Իրանի տարածքով, որքանով ինձ հայտնի է, երկաթուղին մոտ 50 կմ է: Ահա և ամբողջ տարբերությունը, ասել է Օվերչուկը
13:44
26 Հոկտեմբերի 2023
Փաշինյանը ներկայացրել է խաղաղության երկու կարևոր սկզբունքները, որոնց շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Ադրբեջանի հետ
Փաշինյանը ներկայացրել է խաղաղության երկու կարևոր սկզբունքները, որոնց շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Ադրբեջանի հետ
23:09
25 Հոկտեմբերի 2023
Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության առավելություններ չենք տեսել․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության առավելություններ չեն տեսել
18:18
25 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցների հարցն այժմ դրված է սեղանին․ Կանադայի արտգործնախարար
Կանադայի ԱԳ նախարարն այսօր Երևանում հայտարարել է, որ Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցների հարցն այժմ դրված է սեղանին