Հայաստանի նախագահը բացել է Մատենադարանի նոր մասնաշենքը

20.09.2011, 15:57
Հայաստանի նախագահը բացել է Մատենադարանի նոր մասնաշենքը
Հայաստանի նախագահը բացել է Մատենադարանի նոր մասնաշենքը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի մասնակցել է հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանի նոր մասնաշենքի բացմանը, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը:

Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը և Մեծ Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսն օրհնել են նոր շենքը:

Միջոցառմանը մասնակցել է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:

Մատենադարանի նոր մասնաշենքը սարքավորված է անվտանգության նորագույն համակարգով, ապահովված է անհրաժեշտ ջերմային պայմաններով: Բացի մեծ գրապահոցից, այնտեղ տեղակայվելու է ժամանակակից սարքավորումներով  համալրված վերականգնման բաժինը: -0-