Եվրո-2012-ի Հայաստան-Մակեդոնիա ընտրական խաղի տոմսերը վաճառքի կհանվեն չորեքշաբթի

Եվրո-2012 առաջնության Հայաստան-Մակեդոնիա ընտրական խաղի տոմսերը վաճառքի կհանվեն չորեքշաբթի և կտատանվեն 3-8 հազար դրամի ($8 և $21,4) սահմաններում, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Մասնավորապես` Հանրապետական մարզադաշտի արևմտյան տրիբունայի տոմսերի արժեքը կկազմի 8 հազար դրամ (շուրջ $21,4), արևելյանինը՝ 5 հազար դրամ (շուրջ$13,4), իսկ հարավային և հյուսիսային տրիբունաներինը՝ 3 հազար դրամ ($8-ից մի փոքր ավելի):
Տոմսերը հնարավոր է ձեռք բերել Հանրապետական մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում և « Hummel» խանութների ցանցում:
Հոկտեմբերի 7-ին հայ ֆուտբոլիստները մակեդոնցիների հետ սեփական հարկի տակ հանդիպում կանցկացնեն։ Հոկտեմբերի 11-ին Իռլանդիայում հնարավոր է հայ և իռլանդացի ֆուտբոլիստների միջև որոշիչ հանդիպում անցկացվի:
Հայ ֆուտբոլիստները 14 միավոր են հավաքել և մեկ միավորով զիջում են երկրորդ տեղը զբաղեցրած իռլանդացիներին։ 17 միավորով խմբի միանձնյա առաջատարը ռուսներն են։
Սլովակները նույնպես 14 միավոր ունեն, բայց նրանք զիջում են հայ ֆուտբոլիստներին անմիջական հանդիպումների արդյունքներով։
Մակեդոնացիները 7 միավոր են հավաքել և զբաղեցնում են հինգերորդ տեղը: Անդորրացիները, ովքեր պարտվել են իրենց բոլոր խաղերում փակում են մրցախաշարային աղյուսակը: Բոլոր թիմերը 8-ական հանդիպում են անցկացրել:
Միաժամանակ հայ ֆուտբոլիստներն ունեն խփած և բաց թողած գնդակների լավագույն տարբերությունը՝ - 17-7: -0-