Հայ ֆուտբոլիստները ջախջախեցին սլովակներին ԵԱ ընտրական խաղի ժամանակ
07.09.2011,
10:17
Հայ ֆուտբոլիստները ջախջախեցին սլովակներին ԵԱ ընտրական խաղի ժամանակ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը ջախջախեց սլովակներին Եվրո-2012 ընտրական խաղի ժամանակ՝ 4։0 հաշվով։
Բոլոր չորս գնդակները գրանցվեցին երկրորդ խաղակեսում, որն անցավ Հայաստանի հավաքականի ճնշող առավելությամբ։
Խաղի հաշիվը 57-րդ րոպեին բացեց «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանը։ 70-րդ րոպեին Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կրկնապատկեց հաշիվը։ Դաշտի տերերի դարպասը երրորդ գոլն ուղարկեց Դոնեցկի «Մետալուրգայի» հարձակվող Գևորգ Ղազարյանը։ Դատավորի կողմից ավելացված ժամանակում Յարոսլավսկի «Շիննիկի» հարձակվող Արթուր Սարկիսովը մրցակցի դարպասն ուղարկեց չորրորդ գնդակը՝ հավաքականի համար ապահովելով ջախջախիչ հաղթանակ ։ -0-