Հայկական ԱԷԿ-ը հունվար-հուլիսին ապահովել է երկրի էլեկտաէներգիայի արտադրության 37%-ը

05.09.2011, 11:23
Հայկական ԱԷԿ-ը հունվար-հուլիսին ապահովել է երկրի էլեկտաէներգիայի արտադրության 37%-ը
Հայկական ԱԷԿ-ը հունվար-հուլիսին ապահովել է երկրի էլեկտաէներգիայի արտադրության 37%-ը

Հայաստանի ԱԷԿ-ին 2011թ. հունվար-հուլիսին բաժին է հասել երկրի էլեկտաէներգիայի արտադրության համախառն ծավալի 37%-ը, հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը:

Վիճակագրական տվյալների համաձայն՝ նշված ժամանակահատվածում ատոմակայանն արտադրել է 1620,8 մլն. կՎտ/ժ էլեկտրաէներգիա, ինչը  0,8% ավելի է 2010թ. միևնույն ժամանակահատվածի ցուցանիշից:

2011թ. առաջին յոթ ամիսների ընթացքում հանրապետության ջերմաէլեկտրակայանների և ՀԷԿ-երի արտադրած էլեկտրաէներգիայի ծավալները կազմել են, համապատասխանաբար, 26,5% և 36,4%:

Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում ՋԷԿ-երում արտադրված էլեկտրաէներգիայի ծավալը 2010 թվականի հունվար-հուլիսի համեմատ ավելացել է 2,2 անգամ և հասել 1163,2 միլիոն կՎտ/ժամի, իսկ հիդրոէլեկտրակայանները, հակառակը, նվազեցրել են էլեկտրաէներգիայի արտադրությունը 3,7% -ով՝ մինչև 1597,3 միլիոն կՎտ/ժամի։

Հայաստանում գործում է տարածաշրջանում միակ ատոմակայանը (գործում է ատոմային երկրորդ էներգաբլոկը՝ 407,5 ՄՎտ հզորությամբ)։ Հայկական ԱԷԿ-ը, մասնագետների տվյալներով, կարող է գործել մինչև 2016-ը։ --0--