ՀՀ ոստիկանապետը չի բացառում Երևանում ավազակային հարձակումներին համակարգի նախկին աշխատակիցների մասնակությունը

25.08.2011, 14:33
ՀՀ ոստիկանապետը չի բացառում Երևանում ավազակային հարձակումներին  համակարգի նախկին աշխատակիցների մասնակությունը
ՀՀ ոստիկանապետը չի բացառում Երևանում ավազակային հարձակումներին  համակարգի նախկին աշխատակիցների մասնակությունը

ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը չի բացառում այն բանի հավանականությունը, որ Երևանում գործող ավազակային խմբում կարող են մասնակցել համակարգի նախկին աշխատակիցներ:

2011թ. Երևանի  Մալաթիա-Սեբաստիա և Ավան, Նոր Նորք վարչական շրջաններում 5 ավազակային հարձակում է տեղի ունեցել: Քրեական գործերը քննվում են տարբեր քննիչների վարույթում, թեև կատարված հանցագործության ձեռագրերի նմանությունն ակնհայտ է: Հաշվի առնելով ստացված ապացույցները՝ Հայաստանի գլխավոր դատախազը հրահանգել է հինգ քրեական գործերը միավորել մեկ վարույթում և վերաորակավորել դրանք «ավազակություն» հոդվածով:

«Մենք դա չենք բացառում, քանի որ հանցագործությունների կատարման ժամանակ դրսևորած հմտությունները հիմք են տալիս ենթադրելու, որ նրանք նախկինում ներառված են եղել հատուկ ջոկատների, խմբավորումների, ինչու ոչ` նաև մեր համակարգի կամ այլ համակարգերի կազմում, եղել են այն մարդկանցից, ովքեր այցելել են հանցագործությունների վայրեր, տեսել հանցագործների ձեռագիրը», - ասաց Սարգսյանը հինգշաբի Երևանում կառավարության նիստից հետո տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

Նա հավելեց, որ հանցագործները գործում են շատ հմուտ կերպով, փորձում են բացառել ամեն մի սխալ:

Ոստիկանապետը տեղեկացրեց, որ նախօրեին իր կարգադրությամբ օպերատիվ քննչական խումբ է ստեղծվել, որում ներառվել են համակարգի լավագույն աշխատակիցները, ովքեր համապատասխան փորձ ունեն:

«Ցանկանում եմ հավաստիացնել, որ մենք կանենք հնարավոր ամեն ինչ՝ սեղմ ժամկետներում հանցագործությունները բացահայտելու համար, քանի որ այս ամենը հղի է շատ ավելի վատ և բարդ հետևանքներով», - ասաց նա՝ ավելացնելով, որ ոստիկանությունն ունի որոշակի տվյալներ և տեղեկատվություն, որոնք լուրջ, հետևողական մշակման կարիք ունեն:

Հարձակումները կատարվել են վաղ առավոտյան՝ ժամը 04:30-06:00-ի սահմաններում: Հանցագործների թիվը եղել է 4-5, սև հագուստներով, սև դիմակներով և ձեռնոցներով, զինված հրազենով, ովքեր ընդհուպ բռնության գործադրմամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերի գումար:-0-