ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Սրտաբանության Եվրակովկասյան երրորդ համաժողովը կանցկացվի հոկտեմբերի 29-30-ը Երևանում, հաղորդում է ՀՀ սփյուռքի նախարարությունը, որը «Ակցիա Առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպության հետ համատեղ միջոցառման կազմակերպիչն է։
«Համաժողովի նպատակն է հայտնաբերել և համախմբել աշխարհի հայ սրտաբանների ներուժը Հայաստանում սրտաբանության ոլորտի զարգացման համար, նպաստել Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի սրտաբանների համագործակցությանը, մասնագիտական որակների բարձրացմանն ու կատարելագործմանը, նորարարական հմտությունների փոխանակմանը, ինչպես նաև նոր որակ հաղորդել սրտաբանների հետագա համագործակցությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Համաժողովի ավարտից հետո` նոյեմբերի 2-ին, տեղի կունենա նաև հանդիպում Սրտաբանության Եվրակովկասյան համաժողովի պատվիրակությունների և ԼՂՀ իշխանությունների հետ:
Համաժողովը ՀՀ սփյուռքի նախարարության հետ առաջին անգամ կազմակերպվել է 2009թ. հոտմեբերին, որին մասնակցել են շուրջ 100 սփյուռքահայ և 200-ից ավելի Հայաստանի և Արցախի սրտաբաններ: -0-