Երևանի գործարաններից մեկում կախված տղամարդու դիակ են գտել. ԱԻՆ

22.08.2011, 16:25
Երևանի գործարաններից մեկում կախված տղամարդու դիակ են գտել. ԱԻՆ

Երևանի «Հայէլեկտրո» գործարանի տարածքում կախված տղամարդու դիակ է հայտնաբերվել, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին հանրապետության ԱԻՆ փրկարար ծառայությունից։

«Օգոստոսի 21-ին վաղ առավոտյան ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մանանդյան փողոցում` «Հայէլեկտրո» գործարանի տարածքում, քաղաքացի է կախվել աշտարակից, և նրան իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության  հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Փրկարարների ուժերով գործարանի կաթսայատան ծխատար խողովակից իջեցվել է Երևանի բնակիչ՝ 37-ամյա Արմեն Թադևոսյանի  դին և հանձնվել ոստիկանության աշխատակիցներին: -0-