Գյումրի քաղաքը միացել է աղետակայունության բարձրացման գլոբալ արշավին

29.07.2011, 14:02
Գյումրի քաղաքը միացել է աղետակայունության բարձրացման գլոբալ արշավին
Գյումրի քաղաքը միացել է աղետակայունության բարձրացման գլոբալ արշավին

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. 1988 թվականի ավերիչ երկրաշարժից տուժած Գյումրի քաղաքը միացել է ՄԱԿ-ի Աղետների նվազեցման միջազգային ռազմավարության (UNISDR) «Դարձնենք քաղաքներն աղետակայուն. իմ քաղաքը պատրաստվում է» գլոբալ արշավին։

Համապատասխան արձանագրույթունը ստորագրվել է Երևանում Գյումրու փոխքաղաքապետի և ՄԱԿ-ի Երևանի գրասենյակի ներկայացուցչի կողմից։

2010 թվականի մայիսին ՄԱԿ-ի Աղետների նվազեցման միջազգային ռազմավարությունը հայտարարել է «Դարձնենք քաղաքներն աղետակայուն. իմ քաղաքը պատրաստվում է» գլոբալ արշավի մեկնարկի մասին։

Արշավը կոչ է անում փորձի փոխանակման և ներուժի բարձրացմանը տեղական մակարդակով։ Այդ գործընթացի կարևոր բաղադրիչը փորձի փոխանակումն ու հաջող աշխատանքի օրինակների գրանցումն է։

Ինչպես ստորագրումից հետո հայտնեց Հայաստանի ԱԻՆ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նիկոլայ Գրիգորյանը, ՄԱԿ-ի աջակցության ծրագրին մասնակցում են աշխարհի տարբեր քաղաքներ` տարերային աղետների նկատմամբ քաղաքների կայունության մակարդակի բարձրացման նպատակով։

«Երևանն արդեն միացել է արշավին, և այժմ արդեն հանրապետության երկրորդ քաղաքն է միանում դրան»,- ասաց Գրիգորյանը և կոչ արեց մյուս քաղաքներին նույնպես միանալ արշավին։

«Դարձնենք քաղաքներն աղետակայուն. իմ քաղաքը պատրաստվում է» գլոբալ արշավին, այսօրվա տվյալներով, մասնակցում է աշխարհի 752 քաղաք, որոնցից՝ 224-ը՝ Եվրոպայում։ -0-