Հայաստանը դեռևս չի կողմնորոշվել Բաքվում կայանալիք Եվրատեսիլին մասնակցության հարցում

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը դեռևս չի կողմնորոշվել «Եվրատեսիլ 2012» մրցույթին մասնակցության հարցում, որը տեղի կունենա Բաքվում, լրագրողներին հինգշաբթի ասաց Եվրատեսիլի հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:
«Մեզ համար շատ կարևոր է մեր մասնակիցների անվտանգության հարցը: Ադրբեջանը դեռևս չի ներկայացնել որևէ պաշտոնական և հավաստի երաշխիք, որոնց վրա հիմնվելով՝ մենք կկարողանանք վերջնական որոշում ընդունել», - նշեց Գասպարյանը: Նրա խոսքերով՝ մրցույթում Հայաստանն արժանի կերպով ներկայացնելու համար հայկական կողմն անվտանգության երաշխիքներ է ակնկալում Եվրոպական հեռարձակողների միության և Եվրատեսիլի անցկացման համար պատասխանատու միջազգային այլ կազմակերպությունների կողմից:
Գասպարյանը տեղեկացրեց, որ Եվրատեսիլին Հայաստանի մասնակցության հարցը վերջնականապես կորոշվի դեկտեմբերին:
Նիկկի (Նիգյար Ջամալ) և Էլլա (Էլդար Կասիմով) ադրբեջանական դուետը հաղթեց Դյուսելդորֆում կայացած Եվրատեսիլ-2011 մրցույթում: Եվրատեսիլի կանոնների համաձայն՝ հաջորդ մրցույթն անցնում է հաղթող երկրում:
Ավելի վաղ Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը հայտարարել էր, որ Ադրբեջանը պատրաստ է «Եվրատեսիլ 2012»-ին ապահովել հայ մասնակիցների անվտանգությունը:-0-