Հայաստանում «Պեպսի-կոլա» կարտադրվի 2011 թ.-ի ամռանից

11.11.2010, 17:55
Հայաստանում «Պեպսի-կոլա» կարտադրվի 2011 թ.-ի ամռանից
Հայաստանում «Պեպսի-կոլա» կարտադրվի 2011 թ.-ի ամռանից

2011 թ.-ի հուլիսից Հայաստանում «Պեպսի կոլայի» արտադերության ժամանակակից գործարան կսկսի գործել,  ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը:

2010 թ.-ին «Ջերմուկ Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ն «ՊեպսիԿո» ընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերել Հայաստանում զովացուցիչ ըմպելիքների և բնական հյութերի արտադրության ժամանակակից գործարան ստեղծելու մասին:

«Ծրագրի շրջանակներում նախատեսվում է շուրջ 5 միլիարդ դրամ (շուրջ 13,7 միլիոն ԱՄՆ դոլար) ներդրում իրականացնել, որոնցից 2,8 միլիարդ դրամը (շուրջ 7,7 միլիոն դոլար) կուղղվի ձեռնարկության համար համապատասխան սարքավորումների ձեռքբերմանը», - հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասաց Մինասյանը:

ՀՀ կառավարությունը հինգշաբթի որոշում է ընդունել այն մասին, որ «Ջերմուկ Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ի ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերության կողմից 2010 թ.-ի հոկտեմբերի 25-ից մինչև 2011 թ.-ի փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում 300 միլիոն դրամը (ավելի քան 830 հազար դոլար) գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը  կհետաձգվի մինչև 2013 թ.-ի հոկտեմբերի 25-ը:

Մինասյանը նշեց նաև, որ ծրագրով նախատեսված է 120 լրացուցիչ աշխատատեղ ստեղծել՝ 120 հազար դրամ (շուրջ 330 դոլար) միջին աշխատավարձով:

2006 թ.-ին հիմնադրված «Ջերմուկ Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ն զբաղվում է Վրաստանում «Իբերիա Գրուպ» ընկերության կողմից արտադրվող, «ՊեպսիԿո» ապրանքանիշ ունեցող «Պեպսի-Կոլա», «Միրինդա», 7-UP, «Mountain Dew», «Aqiafina» հյութերի Հայաստան ներկրմամբ:-0-