417.4
4.02
393.4
+17
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանն ու Ֆրանսիան կարևորում են երկու երկրների համագործակցությունը ԵՄ շրջանակներում

17:53
05 Նոյեմբերի 2010

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն, տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, նախագահը շնորհավորել և հաջողություններ է մաղթել դեսպանին` նշելով, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորված հարաբերությունների բարձր մակարդակը մեծ պատասխանատվություն և այդ հարաբերություններն առավել ամրապնդելու պարտավորություններ է դնում երկու երկրների դեսպանների առջև:

Նորանշանակ դեսպանը նշել է, որ երկկողմ կապերի սերտացման համար անհրաժեշտ նախադրյալներն ստեղծված են, զգալի աշխատանք է կատարված բոլոր ոլորտներում համագործակցության զարգացման ուղղությամբ, սակայն այդ ամուր հիմքի վրա շարունակաբար անհրաժեշտ է աշխատել և նոր հաջողություններ արձանագրել: Նա վստահեցրել է, որ ջանք չի խնայի իր պաշտոնավարման շրջանում ևս նույն արդյունավետությամբ շարունակելու իրականացնել երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանն ուղղված բարձր առաքելությունը:

Զրուցակիցները կարևորել են հայ-ֆրանսիական տնտեսական, ինչպես նաև ապակենտրոնացված մակարդակով համագործակցության խորացումը, միջխորհրդարանական կապերի ամրապնդումը, ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում փոխգործակցությունը: Նկատի առնելով Ֆրանսիայի ծանրակշիռ տեղն ու դերը ԵՄ կառույցներում` Հանրապետության ղեկավարը և Ֆրանսիայի դեսպանն ընդգծել են ԵՄ շրջանակներում երկու երկրների համագործակցության կարևորությունը ևս:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:34
02 Հոկտեմբերի 2023
ԱՄՆ կոնգրեսական. անհրաժեշտ է զինել Հայաստանը` ներխուժումը զսպելու համար
ԱՄՆ կոնգրեսականը հայտարարել է, որ անհրաժեշտ է զինել Հայաստանը` ներխուժումը զսպելու համար
22:09
29 Սեպտեմբերի 2023
Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ալիևին
ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին
16:36
29 Սեպտեմբերի 2023
Տրանսպորտային հաղորդակցությունների զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար. Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ տրանսպորտային հաղորդակցությունների, լոգիստիկայի զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար
18:03
28 Սեպտեմբերի 2023
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար»
17:48
28 Սեպտեմբերի 2023
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ