Ձերբակալվել է 2 ռուսաստանցի զինծառայողների սպանության համար կասկածվող քաղաքացին

03.11.2010, 16:55
Ձերբակալվել է 2 ռուսաստանցի զինծառայողների սպանության համար կասկածվող քաղաքացին
Ձերբակալվել է 2 ռուսաստանցի զինծառայողների սպանության համար կասկածվող քաղաքացին

Հայաստանում ձերբակալվել է 2 ռուսաստանցի զինծառայողների սպանության համար կասկածվող ՀՀ քաղաքացին։ Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի Դատախազությանը կից հետաքննչական կոմիտեի կայքը։

«Գրագետ ծրագրված և Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների հետ համատեղ անցկացրած օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ ամենակարճ ժամկետներում հաջողվեց ոչ միայն հայտնաբերել, այլ նաև ձերբակալել այդ հանրապետության քաղաքացուն։ Քննչական գործողությունների ընթացքում հաստատվել է նրա մասնակցությունը ռուս զինծառայողների սպանությանը»,- ասվում է հաղորդագրությունում։

Այժմ ռազմական քննիչները ստացված ապացույցների ամրագրմանն ուղղված քննչական գործողություններ են իրականացնում։ Հետաքննությունը շարունակվում է։

«ՀՀ Գյումրի քաղաքում տեղակայաված Հետաքննչական կոմիտեի ռազմական հետաքննության բաժինը քրեական գործւ է հարուցել հանցագործության հատկանիշներով, որը նախատեսվում է ՌԴ ՔՕ 105 հոդվածի 2 մասի «ա» կետով (երկու և ավելի անձանց սպանություն)»,- հիշեցնում է կոմիտեն:

Հոկտեմբերի լույս 23–ի գիշերը Հայաստանում ռուսական ռազմական ստորաբաժանման տարածքում հայտնաբերվել էին ենթասպաներ Արթուր Ենոքյանի և Արմեն Զաքարյանի մարմինները՝ կրծքի ու մեջքի հատվածում սուր կտրող-ծակող գործիքներով հասցված բազմաթիվ վնասվածքներով։-0-