Հունվար-սեպտեմբերին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության մեջ Ռուսաստանի մասնաբաժինը կազմել է 20,8%

01.11.2010, 18:45
Հունվար-սեպտեմբերին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության մեջ Ռուսաստանի մասնաբաժինը կազմել է 20,8%

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերի արդյունքներով՝ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալում Ռուսաստանի մասնաբաժինը  կազմում է 20,8%, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից։

Վիճակագրության տվյալներով՝ այս ցուցանիշը կրկին ամենաբարձրն է Հայաստանի առևտրային գործընկեր-երկրների շրջանում։ ԱՊՀ երկրներին ընդհանուր առմամբ բաժին է ընկել Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 27,9 % -ը, իսկ ԵՄ երկրներին՝ 32,1%-ը։

Հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալների համաձայն, 2009 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների համեմատ Հայաստանի՝ Ռուսաստանի հետ ունեցած արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 12 %- ով և կազմել 705,3 մլն դոլար: Ընդ որում ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանից Ռուսաստան արտահանումը կազմել է 97,9 մլն դոլար (Հայաստանի ողջ արտահանման 13,9 տոկոսը)՝ 2009թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսների համեմատ աճելով 35,9 տոկոսով:

Հայաստան ներմուծված ռուսական ապրանքի ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 607,4 մլն դոլար՝ աճելով 9%-ով։ Միաժամանակ, ՌԴ տարածքից ներմուծման ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 425,9 մլն դոլար (աճելով 17,6%-ով) կամ ներմուծման ընդհանուր ծավալի 15,9%- ը։

Հունվար-սեպտեմբեր ամիսների Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 23,6 տոկոսով և կազմել 3383,7 մլն դոլար։ Միաժամանակ, արտահանման ծավալը կազմել է 705,3 մլն դոլար,  իսկ ներմուծում ծավալը՝ 2678,4 մլն դոլար։--0—