417.4
4.02
393.4
+23
Եղանակը Երևանում
Հայ

Հայ պատգամավորների տարաձայնությունները՝ Աստանայի գագաթնաժողովի կարևորության շուրջ

15:48
29 Հոկտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ իշխանամետ և ընդդիմադիր խորհրդարանականներն ուրբաթ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ տարաձայնություն են հայտնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար դեկտեմբերի 1-2-ն Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովի նշանակության վերաբերյալ:

«Մենք բարձր ենք գնահատում Աստրախանի հանդիպման նշանակությունը և հուսով ենք, որ գագաթնաժողովը նույնպես Աստանայում կբերի իր արդյունքները»,- ասաց «Օրինաց երկիր» կոալիցիոն կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:

Չորեքշաբթի Աստրախանի բանակցությունների արդյունքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից հռչակագիր է ստորագրվել, որը ռազմագերիների փոխանակում է նախատեսում և հումանիտար բնույթ է կրում: Հատուկ հռչակագիրն ուղղված է վստահության միջոցների ամրապնդմանը:

Ըստ Բիշարյանի, աստրախանյան հանդիպումը կողմերին հնարավորություն է տվել մեկ քայլ առաջ ընթանալ և ռազմագերիների ու զոհվածների դիակների փոխանակման մասին հռչակագիր ստորագրել: Ըստ Բիշարյանի, դա չափազանց կարևոր նվաճում է, չնայած հանդիպման նախաշեմին շատ քաղաքական գործիչներ ասում էին, որ նախագահների հերթական հանդիպումը ոչ մի արդյունք չի տա:

Սակայն գործընկերոջ հետ համաձայն չէ Դաշնակցություն ընդդիմադիր խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, ով կարծում է, որ Աստանայի գագաթնաժողովն արդյունքներ չի տա:

«Իհարկե, մենք կուզենայինք, որ Աստանայում Ադրբեջանը հասկանար փոխզիջումների գնալու անհրաժեշտությունը, և մենք բանակցությունների գործընթացում լույս կտեսնեինք թունելի վերջում: Բայց մենք չենք կարող դրանում վստահ լինել»,- ասաց Հովհաննիսյանը:

Այդ պատճառով, ինչպես կարծում է խմբակցության ղեկավարը, խորհրդարանը չպետք է հստակ ժամկետներ դներ «ԼՂՀ ճանաչման մասին» հետաձգված օրինագծի քվեարկության համար:

Հայաստանի խորհրդարանը հինգշաբթի միաձայն որոշում ընդունեց մինչև դեկտեմբերի 9-ը հետաձգել «ԼՂՀ անկախության ճանաչման մասին» «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության կողմից առաջարկված օրինագծի քվեարկությունը: Քվեարկությունը հետաձգվել է կոալիցիոն կուսակցությունների առաջարկով դեկտեմբերի 1-2-ը Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովի համատեքստում:

Միաժամանակ, ինչպես հիշեցրեց խորհրդարանականը, Դաշնակցության կողմից արդեն մշակվել և խորհրդարան է ներկայացվել ԼՂՀ-ի հարցով ՀՀ ազգային ժողովի հայտարարությունների նախագիծը: Հովհաննիսյանն ասաց, որ փաստաթղթում ոչ մի վիճարկային իրավական տերմիններ չկան, իսկ հայտարարությունն ինքը թույլ է տալիս երաշխավորել ԼՂՀ անվտանգությունը, այդ թվում նաև ագրեսիայի դեպքում: Սակայն նախագծի քվեարկությունը, ինչպես նշեց նա, «ժամկետների նպատակահարմարության պատճառով» հետաձգվել է: Ըստ պատգամավորի, տվյալ հայտարարության ընդունմամբ կվերանար այլ ակտերի ընդունման անհրաժեշտությունը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:09
29 Սեպտեմբերի 2023
Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ալիևին
ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին
16:36
29 Սեպտեմբերի 2023
Տրանսպորտային հաղորդակցությունների զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար. Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ տրանսպորտային հաղորդակցությունների, լոգիստիկայի զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար
18:03
28 Սեպտեմբերի 2023
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար»
17:48
28 Սեպտեմբերի 2023
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը