Երևանում «Ջազի սրբազան մեծությունը» կբացի տանգոյի միջազգային փառատոնը

27.10.2010, 18:59
Երևանում «Ջազի սրբազան մեծությունը» կբացի տանգոյի միջազգային փառատոնը
Երևանում «Ջազի սրբազան մեծությունը» կբացի տանգոյի միջազգային փառատոնը

Աշխարհահռչակ ջազային ակորդեոնիստ և կոմպոզիտոր Ռիչարդ (Ռիշար) Գալյանոն՝ «ջազի սրբազան մեծությունը», ինչպես նրան կոչել են Ֆրանսիայում, հոկտեմբերի 30-ին համերգով կբացի Տանգոյի միջազգային փառատոնը, ասաց «Կադանս» միջազգային կենտրոնի տնօրեն Նիկա Բաբայանը։

Համերգը տեղի կունենա Տանգոյի միջազգային փառատոնի շրջանակներում, որը կանցկացվի 2010թ.-ի հոկտեմբերի 30-ից մինչև 2011թ.-ի հունիսի 30-ը Երևանում։

«Փառատոնը ճիշտ ուղու վրա կանգնեցնելու համար, պետք էր ականավոր անձնավորության հրավիրել, ով այդ արվեստում (տանգոյի) բարձր նվաճում ունի։ Այդ անձնավորությունը Ռիչարդ Գալյանոն է դարձել։ Եվ մենք «Մեցո պրոդաքշնս»  և «Մեցո Քլաբ հաուս» ընկերությունների մեր գործընկերների հետ որոշեցինք, որ հրաշալի կլինի, եթե մենք «Կադանս» հայկական համույթի և Գալյանոյի համատեղ ելույթը կազմակերպենք»,- չորեքշաբթի լրագրողներին ասաց Բաբայանը։

Նա նշեց, որ փառատոնի շրջանակներում այսօր տանգոյի համաշխարհային մեծությունների մասնակցությամբ հինգ համերգ է նախատեսված։

«Մեցո» ընկերության տնօրեն Իրինա Սարիբեկյանն իր հերթին ընդգծեց, որ մաեստրոն արդեն երկրորդ օրն է՝ «Կադանս» համույթի հետ փորձեր է անցկացնում, իսկ համերգին կներկայացվի նրա հեղինակային երաժշտությունը։  

Ինքը Գալյանոն, հիանալով Հայաստանի սքանչելի բնությամբ, ուրախություն է հայտնել հայկական համույթի հետ կայանալիք ելույթի առնչությամբ։

«Ես շատ ուրախացա, երբ ստացա հրավերը։ Տպավորված եմ համույթի կատարումից։ Եվ ինձ համար շատ հետաքրքիր է այն փաստը, որ տանգոն միջազգային ժանրի է վերածվել»,- ասաց մաեստրոն։

Այդ կապակցությամբ կոմպոզիտորը հիշեց իր ընկերոջ և ուսուցչի՝ ժամանակակից տանգոյի հայտնի հիմնադիր Աստոր Պյացոլայի խոսքերն այն մասին, որ յուրաքանչյուր երաժիշտ պետք է իր ազգային երաժշտությունը նվագի և միաժամանակ կարողանա այն միջազգային դարձնել։

Ֆրանսիացի կոմպոզիտոր և ակորդեոնահար Ռիչարդ Գալյանոն հայտի է ակորդեոնի և բանդոնեոնի իր վիրտուոզ կատարումներով: «Նյու Մյուզեթ» երաժշտական ժանրի հիմնադիրն է: Տարիներ շարունակ նվագել է այնպիսի հայտնի ֆրանսիացի երգիչների ու երաժիշտների հետ, ինչպիսին են Կլոդ Նուգարոն, Բարբարան, Սերժ Ռեգիանին, Շառլ Ազնավուրը, Ջուլիետա Գրեկոն և Ժորժ Մուստակին:-0-