Սարգսյան-Մեդվեդև-Ալիև հանդիպումը խաղաղության հարկադրելու հերթական քայլը կդառնա. ՀՀ խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի ղեկավար

26.10.2010, 16:01
Սարգսյան-Մեդվեդև-Ալիև հանդիպումը խաղաղության հարկադրելու հերթական քայլը կդառնա. ՀՀ խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի ղեկավար

ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդևի և Իլհամ Ալիևի ղարաբաղյան խնդրի վերաբերյալ հանդիպումը, որը տեղի կունենա չորեքշաբթի Աստրախանում, խաղաղության հարկադրելու հերթական քայլը կդառնա, ասաց ՀՅԴ Գերագույն Մարմնի ներկայացուցիչ, արտաքին հարաբերությունների մշտական խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Արմեն Ռուստամյանը։

«Ես մեծ ակնկալիքներ չունեմ այս հանդիպումից, և երբ հակամարտությունը չի լուծվում մեկ խնդրի պատճատով, բանակցություններում իրական նվաճումների մասին խոսելն անիմաստ է։ Այդ խնդիրն Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշումն է»,- երեքշաբթի լրագրողներին ասաց Ռուստամյանը։

Ըստ նրա՝ առանց Ադրբեջանի դիրքորոշման փոփոխման դժվար կլինի հակամարտության կարգավորման առաջխաղացման հասնել, իսկ Ադրբեջանը չի կարող պատկերացնել, որ պետք է առաջնային լուծվեն կարգավիճակի (Ղարաբաղի) և բնակչության անվտանգության հարցերը։

Խորհրդարանական հանձնաժողովի ղեկավարը նշել է իրավիճակի անհեթեթությունը, երբ և Հայաստանը, և Ադրբեջանն ընդունում են մադրիդյան սկզբունքները, ավելին՝ ՀՀ ԱԳՆ ղեկավարն այդ սկզբունքները որպես երկրի նվաճում է ներկայացնում։

«Հայաստանի համար հակամարտության բարենպաստ լուծման մեր հայեցակարգն անփոփոխ է՝ Ղարաբաղում երկու հանրաքվեներ են անցկացվել, որոնց ժամանակ արտահայտվել է ղարաբաղցի ժողովրդի դիրքորոշումը, և թող երկրի պաշտոնատար անձիք բացատրեն, թե վեց մադրիդյան սկզբունքներից որ կետերն են համահունչ 1991 և 2006 թվականների հանրաքվեների արդյունքներին։ Իսկ եթե համահունչ չեն, ապա հասկանալի չէ, թե ինչ ենք մենք ողջունում»,- ասաց նա։

«Սա կարևոր հարց է, որը մեզ մեկ եզրակացության է բերում՝ ինձ թվում է, որ աննախադեպ իրավիճակ է ստեղծվել, երբ երեք նախագահներն արդեն երկրորդ անգամ հայտարարություններ են անում, և այդ հայտարարություններն էապես փոխել են իրավիճակը՝ բանակցային գործընթացը հանրային փուլ է մտել, իսկ երբ նման փուլ է գալիս, նշանակում է, որ գործում է խաղաղության հարկադրելու սկզբունքը, այսինքն միջնորդները համոզելուց հարկադրանքի են անցնում»,- ասաց Ռուստամյանը։

Նա նշեց, որ Աստրախանի հանդիպման արդյունքներով կարող է ավելի խիստ կոչ արվել, որպեսզի մադրիդյան սկզբունքների հիման վրա արագացվեն բանակցությունները և գնալ դեպի խաղաղ համաձայնության կնքման  աշխատաքներին, ինչը, սակայն, խաղաղություն չի երաշխավորի։ --0--