411.99
4.03
390.88
+25
Եղանակը Երևանում
Հայ

Հայ հնագետներն էնեոլիթի դարաշրջանի մարդկանց լավ պահպանված դամբարան են գտել

15:36
26 Հոկտեմբերի 2010

Արենի 1 քարանձավային համալիրում (Վայոց Ձորի մարզ) հայ հնագետները եզակի գտածո են հայտնաբերել՝ էնեոլիթի դարաշրջանի մարդկանց լավ պահպանված դամբարան, երեքշաբթի լրագրողներին հայտնեց Արենի 1-ում պեղումների արշավախմբի հայկական մասի ղեկավար Բորիս Գասպարյանը։ Արենի 1-ում պեղումներն անցկացվում են Կալիֆորնիայի համալսարանի (ԱՄՆ) և Կերկի համալսարանի (Իռլանդիա) հնագետների հետ համատեղ։

Ըստ հնագետի՝ 2010թ.-ի ընթացքում Արենի 1 համալիրում կավե անոթներում թաղված երեխաների և մեծերի աճյուններ են հայտնաբերվել, որոնք լավ են պահպանվել։

«Հետաքրքիր է, որ երեխաները ամբողջովին են թաղված, իսկ մեծերը մասնատված են եղել»,- ասաց Գասպարյանը՝ ավելացնելով, որ այս գտածոն բացառիկ հնարավորություն է տալիս ԴՆԹ-ի ուսումնասիրության օգնությամբ որոշելու երեխայի ողջ գենետիկ կոդը։

Ըստ Գասպարյանի՝ գենետիկ կոդի որոշումը ահռելի նշանակություն ունի, քանի որ շատ նոր և բացառիկ տեղեկություններ կտա մարդու գենետիկ էվոլյուցիայի մասին։

«Սակայն գենետիկ կոդի որոշումը շատ թանկ արժե, շուրջ 60 հազար եվրո՝ միայն լաբարատոր անալիզների համար, իսկ  նման միջոցներ մենք դեռ չունենք»,- ասաց հնագետը։

Նա նաև ընդգծեց մի քանի անոթների բացառիկությունը, որոնք ծածկված էին կենդանիների և արևի գունավոր պատկերներով, քանի որ էնեոլիթի դարաշրջանում Հայկական լեռնաշխարհում գունավոր գունազարդումը տարածված չի եղել։
 
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանն իր հերթին ասաց, որ այդ պեղումները մեծ նշանակություն ունեն ՝ ինչպես Հայաստանի հին անցյալի, այնպես էլ էնեոլիթի դարաշրջանում ողջ Առաջավոր Ասիայի մշակութապատմական միջավայրի ընդհանուր պատկերի վերականգնման համար։

«Մինչ այսօր Հայաստանի կյանքն ու էվոլյուցիան էնեոլիթի դարաշրջանում պատմության մեջ սպիտակ կետեր են եղել, բայց այդ գյուտերի տարիքի պաշտոնական հաստատումից հետո, որոնք, ես վստահ եմ, այնքան էլ չեն տարբերվի մեր նախնական հաշվարկներից, պատկերը կտրուկ փոխվում է»,- ասաց նա։

2010թ.-ին Արենի 1-ի պեղումների ընթացքում նաև էնեոլիթի դարաշրջանի խոշոր եղջրավոր անասունի կոտոշից պատրաստված գավաթ է հայտնաբերվել։ Արենի 1 քարանձավային համալիրի պեղումները սկսվել են 2007թ.-ին։ 2008թ.-ին քարանձավում կաշվե ոտնամանի ամենահին նմուշն է հայտնաբերվել։

Հնդկական մոկասիններ հիշեցնող «ոտնամանը» պատրաստված է կաշվի մեկ կտորից, ունեցել է 23,5 սանտիմետր երկարություն (ինչը համապատասխանում է 37-րդ համարին) և 7,6-ից տասը սանտիմետր լայնություն։ Դատելով ձևից՝ այն կրել են աջ ոտքին։ Այն պահին, երբ հնագետները հայտնաբերել են այդ մոկասինը, այն լցված է եղել ծղոտով, և, հնարավոր է՝ պատրաստված է եղել նորոգման կամ երկարատև պահպանման համար։

Տվյալները ցույց են տվել, որ կոշիկի այս նմուշը պատրաստվել է մ.թ.ա. 3627-ից 3377 թվականների միջև ընկած ժամանակահատվածում կամ մոտ 5 հազար տարի առաջ։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:48
28 Սեպտեմբերի 2023
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը
10:03
01 Օգոստոսի 2023
Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների. ԱՄՆ Պետդեպ
«Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների: Մենք շարունակում ենք խոսել խաղաղության պայմանագրի մասին, նշել են Պետդեպից
16:01
20 Հուլիսի 2023
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան` ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման մասին
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան մեկնաբանել է ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման հնարավորությունը