Ջո Կոկերը հայկական լսարանին երգեր կներկայացնի իր նոր Hard knocks ալբոմից

25.10.2010, 16:36
Ջո Կոկերը հայկական լսարանին երգեր կներկայացնի իր նոր Hard knocks ալբոմից
Ջո Կոկերը հայկական լսարանին երգեր կներկայացնի իր նոր Hard knocks ալբոմից

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայտնի բլյուզ և ռոք երգիչ Ջո Կոկերը հոկտեմբերի 26-ին հայ երաժշտասերներին երգեր կներկայացնի իր նոր Hard knock ալբոմից, ասաց «Երևանյան հեռանկարներ» փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը:

Փառատոնը Հայաստանում անցկացվում է 11 տարի անընդմեջ «21-ի հեռանկարներ» անվանումով, սակայն այս տարի վերանվանվել է «Երևանյան հեռանկարներ»:

«Կոկերը կներկայացնի Hard knocks անվանումով նոր ալբոմը, ինչպես նաև իր սիրած հիթերը և կինոհիթերը, օրինակ, «You are so beautiful»», - երկուշաբթի լրագրողներին հայտնեց Հովհաննիսյանը:

Նրա խոսքերով, Կոկերի՝ Հայաստան ժամանելուց առաջ ժամանել է նրա մենեջեր Մարկ Վոլֆին՝ համոզվելու համար, որ Հայաստանը պատրաստ է ընդունելու երգչին:

Հովհաննիսյանը նշեց, որ Վոլֆին Փոլ Մաքարթնիի, Լայնել Ռիչիի և Թինա Թյորների համերգների կազմակեպիչն է:

Փառատոնի նախագահ, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանն ընդգծեց, որ Կոկերի ժամանման գործում ոչ պակաս կարևոր է նաև փառատոնի երկար և փառավոր պատմության դերը:

«Երևանյան հեռանկարներ» ամենամյա 11-րդ երաժշտական փառատոնն անցկացվում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո, Հայաստանի մշակույթի նախարարության հետ համագործակցությամբ: Այս տարի փառատոնը բացվել է մարտի 6-ին՝ աշխարհահռչակ ջութակահար Պինհաս Ցուկերմանի ելույթով:

Փառատոնի շրջանակներում Հայաստանում ելույթ են ունեցել համաշխարհային մեծության այնպիսի աստղեր, ինչպիսիք են Յուրի Բաշմետը, Վիկտոր Տրետյակովը, Սթիվեն Իսերլիսը, Քշիշտոֆ Պենդերեցկին, Պինկաս Ցուկերմանը, ինչպես նաև Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբը: -0-