«ՀայՌուսգազարդ»-ի տնօրինության շրջանում լուրեր են շրջանառվում, թե 2012թ.-ի ԱԺ ընտրություններից հետո իրենց ընկերությունների տնօրենների նախագահ կարեն Կարապետյանը նշանակվելու է ՀՀ վարչապետ, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Ինչպես գրում է թերթը, ըստ այդ լուրերի, Սերժ Սարգսյանն արդեն որոշել է, որ 2012-ի ԱԺ ընտրություններում ՀՀԿ ցուցակը գլխավորելու է վարչապետ Տիգրան Աարգսյանը, և ՀՀԿ-ական սցենարով նա պետք է դառնա ՀՀ ԱԺ նախագահ:
«ՀայՌուսգազարդ» ընկերությանն է պատկանում Հայաստանի ներքին շուկայում ռուսական գազի մատակարարման ու տեղաբաշխման մենաշնորհը: -0-