Վաթսունից ավելի թիմ է մասնակցում Պլովդիվում մեկնարկած Եվրոպայի շախմատի թիմային առաջնությանը

18.10.2010, 10:25
Վաթսունից ավելի թիմ է մասնակցում Պլովդիվում մեկնարկած Եվրոպայի շախմատի թիմային առաջնությանը
Վաթսունից ավելի թիմ է մասնակցում Պլովդիվում մեկնարկած Եվրոպայի շախմատի թիմային առաջնությանը

Աշխարհի ավելի քան 20 երկիր ներկայացնող տղամարդկանց 49-ը և կանանց 14 թիմ է մասնակցում կիրակի Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում մեկնարկած  Եվրոպայի շախմատի 2010 թ.-ի թիմային առաջնությանը:

Ինչպես հաղորդում է armchess.am կայքը, Հայաստանը առաջնությանը ներկայացնում են «ՄԻԿԱ» շախմատային ակումբի տղամարդկանց և կանանց թիմերը:

Տղամարդկանց թիմի կազմում ընդգրկված են գրոսմայստերներ Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Զավեն Անդրեասյանը, Հրանտ Մելքումյանն ու Աշոտ Անաստասյանը:

Կանանց թիմում ներառված են գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Խարիկա Դրոնավալին (Հնդկաստան), Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը:

Եվրոպայի շախմատի թիմային առաջնությունը կտևի մինչև հոկտեմբերի 24-ը:-0-