425.46
4.32
402.4
+22
Եղանակը Երևանում
Հայ

Մինչև Թուրքիայի խորհրդարանի ընտրությունները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում պետք չէ ակնկալել. փորձագետ

19:33
12 Հոկտեմբերի 2010

Մինչև հաջորդ տարի կայանալիք  Թուրքիայի խորհրդարանի ընտրությունները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում պետք չէ ակնկալել, այդ կարծիքին է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Գիրագոսյանը։

«Ներկայումս երկկողմանի հարաբերությունների բարելավման պատասխանատվությունը Թուրքիայի վրա է ընկած, և հատկապես նա պետք է հանդես գա կարգավորման գործընթացը շարունակելու նախաձեռնությամբ։ Բայց Թուրքիայից մինչև հաջորդ տարվա խորհրդարանական ընտրությունները հստակ քայլեր պետք չէ ակնկալել»,- երեքշաբթի լրագրողներին ասաց Գիրագոսյանը։

Մեկնաբանելով Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ գաղտնի բանակցությունների անցկացման մասին տեղեկությունը՝ փորձագետը նշեց, որ չի հավատում նման տեղեկություններին։

«Ես չգիտեմ, Հայաստանն ու Թուրքիան նման բանակցություններ վարում են, թե ոչ։ Բայց ներկայումս այդ հարցն այդքան էլ կարևոր չէ։ Կարևոր է, որ այժմ միջազգային հանրությունը հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր է պահանջում Թուրքիայից, այլ ոչ Հայաստանից»,- ասաց Գիրագոսյանը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:41
25 Հոկտեմբերի 2023
ՌԴ–ն շարունակում է շփումները Հայաստանի և Ադրբեջանի հետ, բայց դեռ առաջընթաց չկա․ Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ–ն շարունակում է շփումները Հայաստանի և Ադրբեջանի հետ, բայց դեռ առաջընթաց չկա
11:56
25 Հոկտեմբերի 2023
Հոկտեմբերի վերջին Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպում տեղի չի ունենա
ԵՄ հատուկ ներկայացուցիչը դա պատճառաբանել է ժամանակի սղությամբ
10:47
25 Հոկտեմբերի 2023
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող ԼՂ նախկին նախագահներին ու մյուս անձանց
Տեսակցությունների շրջանակներում տրվել է հնարավորություն յուրաքանչյուրին՝ կապ հաստատել իրենց հարազատների հետ
22:12
24 Հոկտեմբերի 2023
ՌԴ դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ
ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է ՀՀ ԱԳՆ
13:09
24 Հոկտեմբերի 2023
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Թեհրանում ոչ պաշտոնական շփում են ունեցել
Արարատ Միրզոյանը Թեհրանում ոչ պաշտոնական շփում է ունեցել Բայրամովի հետ
10:06
24 Հոկտեմբերի 2023
«3+3» տարածաշրջանային հարթակի երկրորդ հանդիպումից հետո համատեղ հայտարարություն է ընդունվել
«3+3» տարածաշրջանային հարթակի երկրորդ հանդիպումից հետո համատեղ հայտարարություն է ընդունվել
09:51
24 Հոկտեմբերի 2023
«Ադրբեջանն ու Հայաստանը թող բախտը փորձեն նաև Բրյուսելում»․ Լավրովը նշել է, որ սահմանազատման համար անհրաժեշտ քարտեզներն ունի միայն ՌԴ-ն
Լավրովը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը կարող են բախտը փորձել նաև Բրյուսելում, բայց ընդգծել է, որ սահմանազատման համար անհրաժեշտ քարտեզներն ունի միայն ՌԴ-ն
22:36
23 Հոկտեմբերի 2023
Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկելեն տարածաշրջանային և երկկողմ օրակարգային հարցեր
Թեհրանում հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները
19:25
23 Հոկտեմբերի 2023
ՀՀ ԱԳ նախարարն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցեր
Թեհրանում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին ընդունել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին
17:12
23 Հոկտեմբերի 2023
Մեր կողմից բավարար քայլեր չեն արվել ԼՂ բնակչության հանդեպ ադրբեջանական ագրեսիան կանխելու գործում. գերմանացի պատգամավորն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթի գլխավորած պատվիրակությանը
15:28
17 Հոկտեմբերի 2023
Փաշինյան. պետք է անսասան շարժվենք դեպի խաղաղություն, պատրաստ ենք մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել
Փաշինյանի խոսքով, Հայաստանը պատրաստ է բոլոր գերիների, պահվող անձանց և կալանավորված անձանց՝ բոլորը բոլորի դիմաց ազատ արձակման սկզբունքին
14:55
17 Հոկտեմբերի 2023
Հայաստանի և ԵՄ–ի միջև համագործակցությունն ընդլայնելու ցանկություն կա. Փաշինյան
Փաշինյանը վստահություն է հայտնել, որ ԵՄ-ն և Հայաստանը չեն սպառել հարաբերությունները նոր մակարդակ բարձրացնելու և ընդլայնելու հնարավորությունները