«Կինոաշուն» փառատոնն ավանդական կդառնա Հայաստանում. մշակույթի նախարար

11.10.2010, 20:04
«Կինոաշուն» փառատոնն ավանդական կդառնա Հայաստանում. մշակույթի նախարար
«Կինոաշուն» փառատոնն ավանդական կդառնա Հայաստանում. մշակույթի նախարար

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Կինոաշուն» ազգային կինոյի միամսյակի անկացումը Հայաստանում բարի ավանդույթ կդառնա, ասաց Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը փառատոնի բացման արարողության ընթացքում։

«Կինոաշուն» ազգային կինոյի միամսյակը կանցկացվի Հայաստանի մայրաքաղաքում և մարզերում հոկտեմբերի 11-ից նոյեմբերի 10-ը։ «Կինոաշուն» փառատոնի շրջանակներում կցուցադրվի տարբեր ժամանակներիկ և ժանրերի մոտ 100 հայկական կինոժապավեններ։

«Ուրախ եմ, որ այսօր մեզ մոտ բարի ավանդույթ է ձևավորվում։ Այսուհետ մենք կիմանանք, որ աշնանը հաղորդակից կլինենք «կինո» անվանումով երևույթին։ Կինոն յուրաքանչյուր ժողովրդի պատմությունն է, նրա հիշողությունը, նաև ապագան»,- ասաց Պողոսյանը փառատոնի բացման ընթացքում։

Մշակույթի նախարարը նշեց, որ այսօր պետք է հարգանքով նայել հայկական կինոն և փորձել վերածնել նրա բարի ավանդույթները։

Այս կապակցությամբ Հայաստանի Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը նշեց, որ բազմաթիվ հին ֆիլմեր, որոնք կցուցադրվեն «Կինոաշուն» միջոցառման շրջանակներում, մոռացության են մատնված եղել, և դրանք նույնիսկ թվայնացվել են։

Գևորգյանը ավելացրեց, որ ազգային կինոյի ամիսն ամենատարբեր կատեգորիաների հանդիսատեսի համար բազմաժանր ֆիլմերի դիտման հիանալի հնարավորություն է։ -0-