Հայաստանի Քիքբոքսինգի հավաքականը կմասնակցի Աշխարհի գավաթին

11.10.2010, 17:21
Հայաստանի Քիքբոքսինգի հավաքականը կմասնակցի Աշխարհի գավաթին
Հայաստանի Քիքբոքսինգի հավաքականը կմասնակցի Աշխարհի գավաթին

Հայաստանի Քիքբոքսինգի հավաքականը կմասնակցի Աշխարհի գավաթի խաղարկությանը, որը տեղի կունենա հոկտեմբերի 14-18-ն Անապայում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Քիքբոքսինգի ֆեդերացիայի ներկայացուցիչը։

«Այժմ հավաքականն ակտիվորեն մարզվում է։ Հավանաբար աշխարհի գավաթին կուղևորվեն շուրջ 15 մարզիկներ»,- ասաց գործակալության զրուցակիցը։

Ըստ նրա, հայկական հավաքականը մրցախաղին հաջող ելույթի հույս ունի։ «Իհարկե, մենք մեդալների հույս ունենք, հակառակ դեպքում իմաստ չունի մասնակցելը»,- ասաց ֆեդերացիայի ներկայացուցիչը։  -0-