Սլովակիայի ֆուտբոլի հավաքականի մարզիչը դեռևս չի մտածում ռուսական առաջնություն վերադառնալու մասին

07.10.2010, 19:46
Սլովակիայի ֆուտբոլի հավաքականի մարզիչը դեռևս չի մտածում ռուսական առաջնություն վերադառնալու մասին

Սլովակիայի հավաքականի մարզիչ Վլադիմիր Վայսը, ով 2006-2007 թթ.-ին մարզել է Ռամենսկոյեյի «Սատուրնը», հինգշաբթի լրագրողներին հայտարարել է, որ դեռևս չի մտածում ռուսական առաջնություն որպես մարզիչ վերադառնալու մասին:

«Ես Սլովակիայի հավաքականի մարզիչն եմ և դրա մասին այս պահին չեմ ցանկանում մտածել», - ասաց սլովակ մասնագետը:

Միաժամանակ նա ավելացրեց, որ ծանոթ է այդ ամենի կապակցությամբ ռուսական մամուլում տեղ գտած հրապարակումներին:

2006 թ.-ին Վայսը նշանակվել էր Ռամենսկոյե քաղաքը ներկայացնող ակումբի մարզիչ, սակայն 2007 թ.-ի սեզոնի ընթացքում ակումբի ղեկավարության որոշմամբ հեռացվել է պաշտոնից:-0-