Հայաստանը բնապահպանական անվտանգության հայեցակարգի կարիք ունի. ակադեմիկոս

07.10.2010, 12:45
Հայաստանը բնապահպանական անվտանգության հայեցակարգի կարիք ունի. ակադեմիկոս

Հայաստանը բնապահպանական անվտանգության հայեցակարգի կարիք ունի, ասաց ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի բնական գիտությունների բաժնի ակադեմիկոս-քարտուղար Վիլեն Հակոբյանը:

«Ներկա պայմաններում դժվար է քիչ, թե շատ զարգացած ինքնիշխան երկիր գտնել, որը բնապահպանական անվտանգության հայեցակարգ ունի: Հայաստանում այսիր նման փաստաթուղթ չկա»,- հինգշաբթի ասաց նա բնապահպանության և կլիմայի փոփոխության գաղափարների տոնավաճառում:

Հակոբյանը միաժամանակ հույս հայտնեց, որ այս հայեցակարգի շրջանակներում համագործակցելու շնորհիվ, ԳԱԱ բնական գիտությունների բաժնի ինստիտուտները կարող են նման հայեցակարգ մշակել:

«Մեր երկրի բնակլիմայական պայմաններն ու աշխարհաքաղաքական իրավիճակը հաշվի առնելով՝ հասկանալի է դառնում այդ հայեցակարգի կարևորությունն ու անհրաժեշտությունը»,- ասաց նա:

Ակադեմիկոսը կարևորեց նաև բնապահպանության և բնապահպանական անվտանգության շուրջ հասարակության իրազեկվածության բարձրացման կարևորությունը:

«Մարդիկ իրենց գործով կարող են ինքներն ապահովել բնապահպանության խնդիրների լուծումը»,- ասաց նա:-0-