Խորհրդարանի հաջորդ գումարման ժամանակ ՀՀԿ-ն կպահպանի իր դիրքերը. քաղաքական գործիչ

28.09.2010, 15:07
Խորհրդարանի հաջորդ գումարման ժամանակ ՀՀԿ-ն կպահպանի իր դիրքերը. քաղաքական գործիչ
Խորհրդարանի հաջորդ գումարման ժամանակ ՀՀԿ-ն կպահպանի իր դիրքերը. քաղաքական գործիչ

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը խորհրդարանի հաջորդ գումարման ժամանակ կպահպանի իր դիրքերը, երեքշաբթի լրագրողներին ասաց «Սահմանադրական իրավունք» Միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը։

Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2012թ.-ին։ 2007թ.-ի մայիսի 12-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների համաձայն, ՀՀ ազգային ժողովում ընդգրկվել են ՀՀԿ-ը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ՀՅԴ-ն, «Օրինաց Երկիր» և «Ժառանգություն» կուսակցությունները (միակ ընդդիմադիր խմբակցությունը)։
 
«Դեռ դժվար է ասել, թե ինչպիսի քաղաքական ուժեր կմասնակցեն նախընտրական մրցավազքին, սակայն իշխող կուսակցությունը (Հայաստանի Հանրապետական կուսակցությունը) ստույգ կապահովի իր ներկայությունը նոր խորհրդարանում, չնայած որոշակի հնարավորություններ կունենան նաև նոր քաղաքական ուժերը, որոնք դեռ ներկայացված չեն Ազգային ժողովում»,- ասաց Բաբուխանյանը՝ գնահատելով սեփական հնարավորությունները։

Ըստ նրա, իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և կոալիցիայի անդամ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներքին տարաձայնություններ չունեն, կուսակցությունից յուրաքանչյուրն ունի իր հստակ ընտրազանգվածը և մնում է միայն դրա մեծացման հարցը։

Ինչ վերաբերում է «Օրինաց Երկիր» կուսակցությանն ու Հայ հեղափոխական դաշնակցությանը, որոնք այսօր նույնպես ներկայացված են խորհրդարանում, ապա նրանցից որոշակի ջանքեր է պահանջվում խորհրդարան մտնելու անհրաժեշտ նվազագույն նշաձողը հաղթահարելու համար։

«Սահմանադրական իրավունք» Միության» կուսակցությունը լրջորեն պատրաստվում է 2012թ.-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին և մտադիր է պայքարել պատգամավորական մանդատների համար»,- ասաց Բաբուխանյանը։

Ինչպես նշեց քաղաքական գործիչը, 2009թ.-ին Երևանի ավագանու խորհրդի ընտրությունները ցույց տվեց բնակչության անբավարար վստահությունը «Օրինաց Երկիր» կուսակցության և ՀՅԴ-ի հանդեպ։

Խորհրդարանի ներկա գումարմանը ներկայացված միակ ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության մասին խոսելիս՝ Բաբուխանյանը նշեց, որ այն  կորցրել է բնակչության վստահությունը

Ըստ քաղաքական գործչի, ընդդիմադիր Ազգային Հայ Կոնգրեսը նույնպես էապես փոշիացրեց իր ընտրազանգվածը, քանի որ ստույգ դիրքորոշում չի ներկայացնում տարբեր հարցերի շուրջ, հստակ հարցերի վերաբերյալ միասնական կարծիք չունի, իսկ որոշ քաղաքական գործիչներ ու ուժեր էլ, ովքեր համաձայն չեն ՀԱԿ դիրքորոշման հետ, լքել են նրա շարքերը։ -0-