410.74
4.03
387.71
+20
Եղանակը Երևանում
Հայ

Ստոմատոլոգիայի շաբաթ է հայտարարված Հայաստանում և Ղարաբաղում սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 3-ը

14:10
27 Սեպտեմբերի 2010

Ստոմատոլոգիայի շաբաթ է հայտարարված Հայաստանում և Ղարաբաղում սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 3-ը, երկուշաբթի լրագրողներին հայտարարեց Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի նախագահ Աշոտ Գևորգյանը։

Ըստ նրա՝ միջոցառումը նվիրված է Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի տասնհինգամյակին։

«1995 թվականին ստեղծված ասոցիացիան այսօր ապացուցեց, որ նրա գործունեությունը պտուղներ է բերում, ինչպես նաև ավանդ է ներդնում միջազգային ոլորտում, որտեղ այն արդեն իրեն դրական կողմից է դրևսորել»,- ասաց Գևորգյանը։

Ստոմատոլոգիայի շաբաթվա շրջանակներում կազմակերպվել են Ստոմատոլոգների երրորդ համահայկական ֆորումը և Յոթերորդ միջազգային կոնգրեսը։ Շաբաթվա ընթացքում նախատեսվում են աշխարհի տարբեր երկրների տվյալ ոլորտի մասնագետների զեկուցումներ։ Սեպտեմբերի 29-ին կանցկացվեն համապատասխան դասընթացներ։ Սեպտեմբերի 30-ին միջոցառումները կանցկացվեն Ղարաբաղում, որտեղ երեխաներին ատամի խոզանակներ և մածուկներ կբաժանվեն։ 
 
Հայաստանի առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը կարևորեց նման միջոցառման անցկացումը։

 «Կանցկացվի կարծիքների փոխանակում, գաղափարների բախում, բուժման լավագույն մեթոդների քննարկում։ Կստեղծվի նաև հետագա համագործակցության բազա»,- ասաց նախարարը։ Նա նշեց, որ այդ գործունեության շնորհիվ կբարելավվի ծառայությունների որակը և հասանելիությունը։

1995 թվականին հիմնադրված Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիան 1999 թվականին ընդգրկվել է Ստոմատոլոգների համաշխարհային ֆեդերացիայի կազմում, իսկ 2000 թվականից Ստոմատոլոգների եվրոպական տարածաշրջանային կազմակերպության անդամ է։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը
10:03
01 Օգոստոսի 2023
Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների. ԱՄՆ Պետդեպ
«Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների: Մենք շարունակում ենք խոսել խաղաղության պայմանագրի մասին, նշել են Պետդեպից
16:01
20 Հուլիսի 2023
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան` ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման մասին
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան մեկնաբանել է ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման հնարավորությունը
15:55
19 Հուլիսի 2023
Սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել. Մհեր Գրիգորյան
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել
13:24
18 Հուլիսի 2023
Եվրախորհրդարանը տեղեկատվություն է հրապարակել ԵԽԽՎ պաշտոնյաների մասնակցությամբ Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների մասին
Եվրախորհրդարանը տեղեկատվություն է հրապարակել ԵԽԽՎ պաշտոնյաների մասնակցությամբ Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների մասին
18:04
15 Հուլիսի 2023
Բրյուսելում անցկացվում է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը (ՎԻԴԵՈ)
Բրյուսելում անցկացվում է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը. ՎԻԴԵՈ
11:38
13 Հուլիսի 2023
Փաշինյանը հուլիսի 15–ին Բրյուսելում կհանդիպի Ալիևի հետ
Փաշինյանը հուլիսի 15–ին Բրյուսելում կհանդիպի Ալիևի հետ
11:08
13 Հուլիսի 2023
Բլինքենն Ալիևին ասել է, որ անհրաժեշտ է ապահովել ազատ տեղաշարժ Լաչինի միջանցքով
Բլինքենն անդրադարձել է Ալիևի հետ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ զրույցին