ՀՀ արգործնախարարին հրավիրել են Սինգապուր
23.09.2010,
14:34
ՀՀ արգործնախարարին հրավիրել են Սինգապուր
Նախօրեին Էդվարդ Նալբանդյանի և Սինգապուրի արտգործնախարար Ջորջ Յուի հանդիպման ժամանակ քննարկվեցին երկկողմ հարաբերությունների, իրավապայմանագրային դաշտի ձևավորման, տնտեսական համագործակցության խթանման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Սկսված երկխոսությունը շարունակելու նպատակով Ջորջ Յուnն Էդվարդ Նալբանդյանին հրավիրեց այցելել Սինգապուր: -0-