«Զվարթնոց» օդանավակայանով ուղևորափոխադրումները հունվար-օգոստոսին գերազանցել են 1 մլն մարդը

16.09.2010, 19:20
«Զվարթնոց» օդանավակայանով ուղևորափոխադրումները հունվար-օգոստոսին  գերազանցել են 1 մլն մարդը
«Զվարթնոց» օդանավակայանով ուղևորափոխադրումները հունվար-օգոստոսին  գերազանցել են 1 մլն մարդը

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանով ուղևորափոխադրումների ծավալը 2010թ.-ի հունվար-օգոստոս ամիսներին գերազանցել է 1 մլն մարդը՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի 938,8 հազարի դիմաց, հաղորդվում են Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կայքում (ՔԱԳՎ)։

2010թ.-ի առաջին ութ ամիսների ընթացքում «Զվարթնոց» օդանավակայանով դեպի Հայաստան ավելի քան 502,2 հազար մարդ է ժամանել՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի 448,6 հազարի դիմաց։ Միաժամանակ նույն ժամանակահատվածում մեկնողների թիվը գերազանցել է 560,2 հազարը՝ 2009թ.-ի նույն ժամանակահատվածի 490,3 հազարի դիմաց։

Այս տարվա հաշվետու ժամանակահատվածում «Զվարթնոցի» միջոցով դեպի երկիր է ներկրվել 3310 տոննա և արտահանվել 2192 տոննա բեռ՝ 2009թ.-ի նույն ժամանակահատվածի, համապատասխանաբար, 3321 և 2301 տոննայի դիմաց։

2010թ.-ի առաջին ութ ամիսների ընթացքում «Զվարթնոցի» միջոցով թռիչքների և վայրէջքների թիվը 6400 է կազմել՝ 2009թ.-ի միևնույն ժամանակահատվածի 5527-ի դիմաց։

 «Հայաստան-միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն շահագործում է «Զվարթնոց» օդանավակայանը՝ համատեղ շահագործման  պայամանագրի համաձայն, որը հայկական կառավարությունը կնքել էր 2001-ին։

Ձեռնարկության սեփականատերն է American International Airports ընկերությունը, որի սեփականատերը Արգենտինայի քաղաքացի հայազգի Էդուարդո Էռնեկյանն է։