Ուրբաթ հրդեհ է բռնկվել Երևանի Կոմիտասի 60 հասցեում գտնվող «Ֆլեշ» բենզալցակայանում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ԱԻՆ Փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, սակայն հրդեհը մարվել է տեղի ուժերով:
Պարզվել է, որ բենզալցակայանի ստորգետնյա հատվածում այրվել է բենզինի տարայից դեպի լցակայան վառելիք մղող խողովակը:
Փրկարարների կողմից կատարվել են հովացման աշխատանքներ։ -0-