Երևանի MarAni անիմացիոն բիզնես ֆորումը միջազգային համագործակցության համար լավ հարթակ կդառնա

10.09.2010, 16:30
Երևանի MarAni անիմացիոն բիզնես ֆորումը միջազգային համագործակցության համար լավ հարթակ կդառնա

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. MarAni (Market of Animation) անիմացիոն բիզնես ֆորումը, որը Երևանում անցկացվում է  ReAnimania միջազգային անիմացաիոն երկրորդ փառատոնի շրջանակներում, այդ ոլորտի միջազգային համագործակցության լավ հարթակ կդառնա, այդ կարծիքին է փառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին։

ReAnimania միջազգային անիմացիոն երկրորդ փառատոնն անցկացվում է սեպտեմբերի 9-13-ը Երևանում։

«Հարթակը դեռ մեծ չէ։ Ֆորումին կմասնակցեն այդ ոլորտի ընդամենը շուրջ 25 ընկերություններ։ Նաև տեղի կունենա անիմացիոն ստուդիաների հանդիպումը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների հետ, որոնք նույնպես անիմացիոն խաղեր են արտադրում»,- ուրբաթ լրագրողներին ասաց Քասունին։ Ըստ փառատոնի հիմնադիր տնօրենի՝ այս բիզնես ֆորումը ստեղծվել է ֆրանսիական ՄԻՖԱ-ի նմանույամբ, որն ամեն տարի անցկացվում է Անսիում՝ միջազգային անիամացիոն փառատոնի շրջանակներում։

Այդ կապակցությամբ Քասունին նշեց, որ սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի կունենա բիզնես ֆորումի արդյունքների վերաբերյալ գագաթնաժողովը (ANITA - Animation and Information Technologies of Armenia), որտեղ մասնակիցները անիմացիայի ոլորտի ընդհանուր թեմաներ քննարկելու հնարավորություն կստանան։

ReAnimania միջազգային անիմացիոն կինոփառատոնն առաջին անգամ անցկացվել է Երևանում 2009թ.-ի հոկտեմբերի 6-ին։ ReAnimania նախագծի նպատակն է օգնել  անիմացիոն արվեստի զարգացմանը, համաշխարհային կարգի անիմատոր նկարիչների նոր սերնդի դաստիրակման և համաշխարհային ասպարեզում հայ անիմատորների աշխատանքները ցուցադրելու համար քննարկումներ կազմակերպելը, ինչպես նաև հայ հանդիսատեսին ողջ աշխարհի լավագույն անիմացիոն ֆիլմեր ցուցադրելը։ -0-