Հայկական խորհրդարանի խոսնակն անձամբ պատրաստ է աջակցել հայ-թուրքմենական հարաբերությունների զարգացմանը

09.09.2010, 20:04
Հայկական խորհրդարանի խոսնակն անձամբ պատրաստ է աջակցել հայ-թուրքմենական հարաբերությունների զարգացմանը

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն անձամբ պատրաստակամություն հայտնեց Հայաստանի և Թուրքմենստանի միջև հարաբերությունների խորացման համար անհրաժեշտ օրենսդրային դաշտի ստեղծմանը, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների կապերի հետ վարչությունը։

Հայաստանում Թուրքմենստանի նորանշանակ դեսպան Աթա Սերդարովի հետ հանդիպման ժամանակ հայկական խորհրդարանի խոսնակը հույս հայտնեց, որ նրա աշխատանքը կնպաստի հայ-թուրքմենական փոխշահավետ հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը:

ՀՀ Ազգային ժողովի նախագահը  կարևորեց  միջխորհրդարանական կապերի զարգացումը երկու երկրների օրենսդիր մարմինների միջև` նշելով, որ պատրաստ է օժանդակել այդ կապերի ակտիվացմանը:

ՀՀ ԱԺ նախագահը կարևորեց նաև, որ Թուրքմենստանի խորհրդարանում ևս ստեղծվի նման պատգամավորական բարեկամության խումբ:

Թուրքմենստանի դեսպան Աթա Սերդարովը վստահեցրեց, որ իր գիտելիքներն ու փորձը կօգտագործի հայ-թուրքմենական հարաբերությունների ամրապնդման  և զարգացման  համար: -0-