Սփյուռքի նախարարությունը Հայաստանի և ԼՂՀ անկախության 20-ամյակի տոնակատարության նախագիծ է մշակում

09.09.2010, 13:37
Սփյուռքի նախարարությունը Հայաստանի և ԼՂՀ անկախության 20-ամյակի տոնակատարության նախագիծ է մշակում

ՀՀ սփյուռքի նախարարությունը քննարկում է Հայաստանի և  Ղարաբաղի Հանրապետության անկախության 20-ամյակի կապակցությամբ տոնակատարության ծրագիր մշակելու հնարավորությունը, որը կնշվի 2011 թվականին, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը:

Ինչպես նշվում է մամուլի հաղորդագրության մեջ, նախագիծը 20 համերգ կընդգրկի։

Համերգների կազմակերպման և անցկացման հետ կապված հարցերը քննարկվեցին նախօրեին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի և «Հայ միջնադարյան երաժշտության Օշական համույթի» ղեկավար Գրիգոր Առաքելյանի, համույթի պրոդյուսեր ֆրանսահայ Ռոժե Պիրանյանի հետ կայացած հանդիպման ընթացքում:

փյուռքի նախարարն առաջարկեց սկսել ծրագիրը սկսել Երևանի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հունվարի 6-ին կազմակերպվելիք Օշական համույթի ելույթով: 

Օշական համույթը հիմնադրվել է 2004 թվականին, իսկ համերգային գործունեությունը սկսել է 2006 թ.: Չորս տարվա ընթացքում համույթը հանդես է եկել 30 համերգներով Գերմանիայում և Ֆրանսիայում` ոչ հայ հանդիսատեսին ներկայացնելով հայ հոգևոր միջնադարյան երաժշտությունը (Մեսրոպ Մաշտոց, Գրիգոր Նարեկացի, Բաղդասար Դպիր, Ներսես Շնորհալի, Սայաթ Նովա, Նաղաշ Հովնաթան, Կոմիտաս և այլն): Հիմնական նպատակն է եվրոպացիներին ծանոթացնել հայ հոգևոր երաժշտությանը և նրա ավանդույթներին:

Հակոբյանը ողջունելով հյուրերին` ընդգծեց համույթի գործունեության կարևորությունը աշխարհում հայ մշակույթի տարածման գործում: -0-