Ադրբեջանական ԶԼՄ-ները հիստերիա են բարձրացրել «Կարոտ» փառատոնի հյուրերի ՝ Լեռնային Ղարաբաղ ուղևորվելու կապակցությամբ. կազմակերպիչներ

08.09.2010, 16:56
Ադրբեջանական ԶԼՄ-ները հիստերիա են բարձրացրել «Կարոտ» փառատոնի հյուրերի ՝ Լեռնային Ղարաբաղ ուղևորվելու կապակցությամբ. կազմակերպիչներ
Ադրբեջանական ԶԼՄ-ները հիստերիա են բարձրացրել «Կարոտ» փառատոնի հյուրերի ՝ Լեռնային Ղարաբաղ ուղևորվելու կապակցությամբ. կազմակերպիչներ

Ադրբեջանական ԶԼՄ-ները հիստերիա են բարձրացրել, երբ «Կարոտ» փառատոնի հյուրերն ուղևորվել են Լեռնային Ղարաբաղ, չորեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Հայկական մշակույթի զարգացման հիմնադրամի, «Կարոտ» փառատոնի նախագահ Մեցո Իգիթյանը:

Այս տարի «Կարոտ» միջազգային երրորդ փառատոնն առաջին անգամ անցկացվել է Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում։ Նախորդ երկու փառատոները կազմակերպվել են Մոսկվայում։

«Ադրբեջանցիների արձագանքն աբսուրդի է հասնում, նրանք հասել են մարդկանց սև ցուցակներում ընդգրկելուն: Սա առնվազն ոչ քաղաքակիրթ մոտեցում է»,- նշեց Իգիթյանը:

«Կարոտ» փառատոնի շրջանակներում Ստեփանակերտում անցկացված համերգին շոումեն Վալդիս Պելշի մասնակցության կապակցությամբ Ադրբեջանում հիստերիա է սկսվել: Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Պոլուխովը հայտարարել է շոումենին «սև ցուցակում» ընդգրկելու և նրա մուտքը դեպի Ադրբեջան արգելելու մասին:

Իգիթյանն ընդգծեց, որ փառատոնն առաջին անգամ է անցկացվել Հայաստանում և ԼՂՀ-ում, միջոցառման նպատակն էր «ազդանշան ուղարկել ողջ աշխարհին Արցախից»:

Փառատոնի նախագահի խոսքերով, փառատոնի շրջանակներում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին Մովսես գյուղի եկեղեցու հանձնման ժամանակ ադրբեջանական դիրքերից կրակոց է լսվել:

«Կարոտ» փառատոնի բացումը նվիրված էր ԼՂՀ անկախության օրվան, փառատոնի մեկնարկը տրվել է Ստեփանակերտի կենտրոնական մարզադաշտում՝  հայտնի հայ կոմպոզիտոր Արա Գևորգյանի Love Each Other (Սիրիր մերձավորիդ) համերգով։ Սեպտեմբերի 3-7-ը փառատոնը շարունակվել է Երևանում։

Փառատոնի շրջանակներում Հայաստանում էին արվեստի այնպիսի հայտնի գործիչներ, ինչպիսիք են Ժերար Դեպարդյեն, Էմանուիլ Վոտիրգանը, Իգոր Կոստոլևսկին և այլոք։ -0-