413.47
4
386.35
+24
Եղանակը Երևանում
Հայ

Երևանի մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարան ուղևորների մուտքը դեռ արգելվում է

13:12
08 Սեպտեմբերի 2010

Երևանի մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարան, որտեղ առավոտյան կարճ միացման հետևանքով ծուխ էր լցվել, ուղևորների մուտքը դեռ արգելվում է, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը դեպքի վայրից:

Մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարանում, որի դիմաց ՀՀ նախագահի նստավայրն է, ծուխ է լցվել առավոտյան ժամը 10:35-ին, և մետրոպոլիտենի աշխատակիցները տարհանվել են: Կայարանի աշխատանքը դադարեցվել է, անջատվել է էլեկտրական սնուցումը:

«Էլեկտրական սնուցման վահանակում տեղի է ունեցել կարճ միացում, առաջացել է ծուխ, որը սկսել է տարածվել: Այժմ կայարանին ոչինչ չի սպառնում», - ասաց Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանը:

Նրա խոսքերով՝ կայարանի նորմալ աշխատանքը կվերսկսվի 15-20 րոպեի ընթացքում:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց մետրոպոլիտենի աշխատակիցներից մեկը, նման միջադեպերը հազվադեպ են, և նմանատիպ դեպք է գրանցվել 15 տարի առաջ:

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության վարչության կենտրոնական օպերատիվ բաժնի պետ Պավել Գյոզալյանը լրագրողներին տեղեկացրեց, որ միջադեպի ժամանակ կայարանում գտնվողներից ոչ մեկը չի տուժել:

Նա տեղեկացրեց, որ այժմ կայարանում ուժեղացված ռեժիմով աշխատում է օդափոխման համակարգը, և շուտով ծուխը կանցնի:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:20
22 Սեպտեմբերի 2023
ՌԴ–ն լվացել է ձեռքերը. Իսկանդարյանը` Ղարաբաղի իրավիճակում ռուսական կողմի դերակատարության մասին
Ռուսաստանի վարքագիծը ղարաբաղյան հարցում կարելի է բնութագրել «ձեռքերը լվացել է» բառերով, կարծում է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը
19:50
18 Սեպտեմբերի 2023
Մարությանը հանդես է եկել հայտարարությամբ. ի՞նչ է առաջարկում ընդդիմադիր ուժերին
Մարությանը հանդես է եկել հայտարարությամբ. ի՞նչ է առաջարկում ընդդիմադիր ուժերին
12:45
17 Սեպտեմբերի 2023
Հոկտեմբերի 5-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջև փաստաթուղթ չի ստորագրվելու, բայց ամեն ինչ անում ենք, որ մինչև տարեվերջ ստորագրվի. Փաշինյան
Փաշինյանը նշեց, որ մենք ահագին ժամանակ ենք կորցնում և կորցրել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման ու ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի պատճառով
12:11
17 Սեպտեմբերի 2023
Փաշինյանը մեկնաբանել է Էրդողանի առաջարկը Ղարաբաղի հարցով քառակողմ հանդիպում անցկացնելու մասին
Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է Թուրքիայի նախագահի առաջարկը Լեռնային Ղարաբաղի մասով քառակողմ հանդիպում անցկացնելու մասին
15:50
13 Սեպտեմբերի 2023
Մոսկվան դիվանագիտական դեմարշ է հայտարարել Բաքվին. Զախարովա
Ռուսաստանի նոր տարածքներում ընտրությունների մասին Ադրբեջանի հայտարարություններն անընդունելի են, հայտարարել է Զախարովան
15:13
13 Սեպտեմբերի 2023
Իրանի պաշտպանության նախարարը բացառել է պատերազմը Կովկասում` Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության շուրջ մտավախությունների ֆոնին
Իրանի պաշտպանության նախարարը բացառել է Կովկասում պատերազմի հավանականությունը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածության աճի մտահոգության ֆոնին
12:53
13 Սեպտեմբերի 2023
Բազմաթիվ միջազգային շփումներ են տեղի ունեցել, որպեսզի Ադրբեջանը չփորձի ուժի կիրառմամբ որևէ հարց լուծել․ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից զորքի և տեխնիկայի կուտակումներին
11:24
13 Սեպտեմբերի 2023
«Պետք չէ ՌԴ–ում թշնամի փնտրել։ ՌԴ–ն երբեք չի եղել ՀՀ–ի թշնամին, երբեք չի լինի». Զախարովան բացատրել է Մոսկվաիյ կոշտ արձագանքը Երևանի հայտարարություններին
Ռուսաստանը Հայաստանի թշնամին չէ և երբեք չի դառնա, հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան
13:16
12 Սեպտեմբերի 2023
Պուտինը՝ Փաշինյանի նամակի և ՀՀ-ի հետ խնդիրների բացակայության մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն նամակ է ուղարկել
10:05
12 Սեպտեմբերի 2023
ԱՄՆ Պետդեպը հերքում է հայ-ամերիկյան զորավարժությունների կապը հայ-ադրբեջանական սահմանին զորքերի կուտակման հետ
ԱՄՆ Պետքարտուղարությունը հերքում է հայ-ամերիկյան զորավարժությունների կապը այլ զարգացումների, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանին զորքերի կուտակման հետ
23:13
11 Սեպտեմբերի 2023
Փաշինյանը բացատրել է, թե ինչու չի շնորհավորել Արցախի նորընտիր նախագահին
Փաշինյանը հայտարարել է, որ ափսոսում է Արցախի նախագահի պաշտոնից Արայիկ Հարությունյանի հրաժարականի համար
23:01
11 Սեպտեմբերի 2023
Էրդողանի հետ խոսակցությունը բովանդակային էր և օգտակար. վարչապետ
Փաշինյանը նշեց, որ Էրդողանի հետ խոսակցությունը բովանդակային էր և օգտակար