Տասը տարեկան երեխան թունավորվել է ալկոհոլից

30.08.2010, 13:31
Տասը տարեկան երեխան թունավորվել է ալկոհոլից

ՀՀ Շիրակի մարզի Մայիսյան գյուղի տասը տարեկան մի բնակիչ կիրակի ալկոհոլային թունավորումով տեղափոխվել  է Գյումրիի հիվանդանոց, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունից:

«Ըստ բժիշկների, երեխայի վիճակը միջին ծանրության է», - նշվում է տեղեկատվության մեջ:-0-