Երկու հոգի թունավորվել են օձի խայթոցից
24.08.2010,
14:24
Երկու հոգի թունավորվել են օձի խայթոցից
Նախօրեին օձի խայթոցից թունավորումով երկու հոգու Աշտարակի հիվանդանոց են տեղափոխել, հաղորդում է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը։
Տուժածներից 54-ամյա Անդրանիկ Խաչատրյանին Աշտարակ քաղաքի հիվանդանոց են տեղափոխել նախօրեին կեսօրի մոտ ։Նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում օձի խայթոցից թունավորումով Աշտարակի հիվանդանոց է տեղափոխվել նաև Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ 51-ամյա Արշակ Մաթևոսյանը:
Տուժածներին անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվել, բժիշկները տուժածների վիճակը բավարար են գնահատել։ -0-