Հայաստանն ու Ռուսաստանը պատրաստ են հետագայում նույնպես համագործակցել տարածաշրջանային և միջազգային կառույցների շրջանակներում, ուրբաթ Երևանում իր ռուս գործընկեր Դմիտրի Մեդվեդևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Մենք խոսել ենք միջազգային իրավիճակի, Հարավային Կովկասի տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին և նշել, որ պատրաստ ենք հետագայում նույնպես գործակցել ՀԱՊԿ-ի շրջանակներում, ԱՊՀ, ինչպես նաև ԵվրԱզԷՍ ձևաչափում, որտեղ Հայաստանը դիտորդի կարգավիճակ ունի»,- ասաց նախագահը։
Ըստ Սարգսյանի, Հայաստանն ու Ռուսաստանը մտադիր են համագործակցություն զարգացնել նաև ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, այլ միջազգային և տարածաշրջանային կառույցների շրջանակներում։ -0-