ՀԱՊԿ գագաթնաժողովը Երևանում կանցնի վստահելի և գործընկերական մթնոլորտում. Լավրով

19.08.2010, 13:25
ՀԱՊԿ գագաթնաժողովը Երևանում կանցնի վստահելի և գործընկերական մթնոլորտում. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում օգոստոսի 20-22-ն անցկացվող ՀԱՊԿ գագաթնաժողովը կանցնի վստահելի և գործընկերական մթնոլորտում, կարծում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Նրա խոսքերով՝ դա ոչ պաշտոնական գագաթնաժողով է: «ՀԱՊԿ-ի շրջանակներում մշակվել է բավականին լուրջ ձևաչափ, երբ բացի պաշտոնական գագաթնաժողովներից, որոնց ընթացքում ընդունվում են պարտադիր իրավական ուժ ունեցող նախօրոք պատրաստված փաստաթղթներ, պարբերաբար ոչ պաշտոնական գագաթնաժողովներ են անցկացվում, որոնք թույլ են տալիս նախագահներին նեղ շրջանակում, առանց արձանագրային ձևականությունների, մտքեր փոխանակել հարցերի ցանկացած շրջանակի վերաբերյալ», - ասել է Լավրովը Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Նախատեսված գագաթնաժողովը ևս կանցկացվի նման վստահելի, գործընկերական, դաշնակցային մթնոլորտում», - ավելացրել է նա:-0-