Հաշմանդամության թեմայով տեսակոնֆերանս կանցկացվի Հայաստանում հոկտեմբերին

29.07.2010, 13:49
Հաշմանդամության թեմայով տեսակոնֆերանս կանցկացվի Հայաստանում հոկտեմբերին
Հաշմանդամության թեմայով տեսակոնֆերանս կանցկացվի Հայաստանում հոկտեմբերին

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հաշմանդամության թեմայով տեսակոնֆերանս կանցկացվի Հայաստանում հոկտեմբերին Նորվեգիայի կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող հանրային նախագծի շրջանակներում, ասաց «Ունիսոն» հասարակական կազմակերպության տնօրեն Արմեն Ալավերդյանը։

«Բոլորովին վերջերս մեկնարկած նախագծի նպատակը Հայաստանի, Վրաստանի և Իրանի միջև համագործակցության զարգացումն ու փորձի փոխանակումն է հաշմանդամների համար հարմարավետ պայմանների ստեղծման բնագավառում»,- հինգշաբթի նշեց Ալավերդյանը մամուլի ասուլիսի ընթացքում։

Ըստ նրա` նախագծի ավարտը նշանավորող տեսակոնֆերանսին կմասնակցեն առաջատար մասնագետներ վերոնշյալ երկրներից։

Բացի այդ, ինչպես նշեց Ալավերդյանը, երկարաժամկետ համագործակցությանը կնպաստի տարածաշրջանի երկրներում հաշմանդամների իրավունքներին առնչվող իրավիճակի համեմատական վերլուծություն, չորս լեզուներով՝ հայերեն, վրացերեն, պարսկերեն և անգլերեն լեզուներով հրապարակումներ, տեսահոլովակներ և օգտակար այլ նյութեր պարունակող կայքի ստեղծմանը։

Պաշտոնական վիճակագրական տվյալներով՝ Հայաստանում 2010 թվականի հունվարի մեկից բնակվում է 179 հազար հաշմանդամ, ինչը կազմում է ամբողջ բնակչության մոտ 5-6 տոկոսը։

«Ունիսոն» հասարակական կազմակերպությունը հիմնվել է 2002 թվականի մայիսին։ Կազմակերպության առաքելությունը հաշմանդամություն ունեցող անձանց աջակցությունն է և նրանց իրավունքների պաշտպանությունը։ -0-